Շրջաններում արդեն ձևավորվել են տեղամասային հանձնաժողովները, այդ թվում նաև Ախալքալաքի շրջանի ՇԸՀ-ում: Յուրաքանչյուր հանձնաժողովում 6-ը ՇԸՀ-ի ներկայացուցիչ են, մնացած 7-ը տարբեր կուսակցությունների ներկայացուցիչներ են:
Հոկտեմբերի 21-ին կայանալիք ինքնակառավարման մարմինների ընտրությունների համար Ախալքալաքի շրջանում կազմավորվել է 70 ընտրատեղամաս, որոնցից 7-ը քաղաքում են, մնացածը` գյուղերում: Ընտրատեղամասերը հիմնականում տեղակայված են դպրոցների շենքերում:
Բոլոր տեղամասային հանձնաժողովները արդեն համալրված են: Ընդհամենը 910 հանձնաժողովի անդամ, որոնցից 390-ը կին են, իսկ 520-ը` տղամարդ:
Հոկտեմբերի 21-ին Վրաստանի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով գրանցվել են 34 տեղական և 9 միջազգային կազմակերպություն և 18 լրատվամիջոց:
Շուշան Շիրինյան