Հոկտեմբերի 30-ին Վրաստանում տեղի ունեցավ մունիցիպալ ընտրությունների երկրորդ փուլ։ Քաղաքացիներն ընտրեցին 15 մունիցիպալիտետների և հինգ ինքնավար քաղաքների՝ Թբիլիսիի, Բաթումիի, Քութաիսիի, Փոթիի, Ռուսթավիի քաղաքապետերին, ինչպես նաև 24 ընտրատարածքներում 42 մեծամասնական պատգամավորների։

Ընտրությունների երկրորդ փուլի Վրաստանի ԿԸՀ-ի պաշտոնական նախնական տվյալները. Փակագծերում նշված են ընտրությունների առաջին փուլի արդյունքները։

Թբիլիսի, հաշվարկված են ընտրատեղամասերի 99,87%-ի տվյալները

Կախի Կալաձե «Վրացական երազանք»՝ 55.607 (45.006%),
Նիկանոր Մելիա «Միասնական ազգային շարժում»՝ 44.393 (34.011%).

Ինքնավար քաղաքի քաղաքապետի ընտրություններ

Ռուսթավի

Դավիթ Կիրկիտաձե «Միասնական ազգային շարժում»՝ 46.283% (43.544%),
Նինո Լացաբիձե «Վրացական երազանք»՝ 53.717% (44.839%).

Քութաիսի

Խատիա Դեկանոիձե «Միասնական ազգային շարժում»՝ 48.357% (43.335%),
Իոսեբ Խախալեիշվիլի «Վրացական երազանք»՝ 51.643% (41.45%).

Փոթի

Բեքա Վաճարաձե «Վրացական երազանք»՝ 57.35% (46.846%),
Գիգի Ուգուլավա «Միասնական ազգային շարժում»՝ 42.65% (38.096%).

Բաթումի

Գիորգի Կիրթաձե «Միասնական ազգային շարժում»՝ 48.982% (41.965%),
Արչիլ Չիքովանի «Վրացական երազանք»՝ 51.018% (41.075%).

Ինքնավար համայնքների համայնքապետերի ընտրություններ

Զուգդիդի

Անզոր Մելիա «Միասնական ազգային շարժում»՝ 48.369% (46.883%),
Մամուկա Ծոծերիա «Վրացական երազանք»՝ 51.631% (41.15%).

Թելավի

Լևան Անդրիաշվիլի «Վրացական երազանք»՝ 56.899% (46.746%),
Գիորգի Բոտկովելի «Միասնական ազգային շարժում»՝ 43.101% (45.429%).

Խելվաչաուրի

Զազա Դիասամիձե «Վրացական երազանք»՝ 55.007% (43.685%),
Միխեիլ Բոլկվաձե «Միասնական ազգային շարժում»՝ 44.993% (39.602%).

Քարելի

Զազա Գուլիաշվիլի «Վրացական երազանք»՝ 56.732% (45.773%),
Նիկոլոզ Ախալկացի «Միասնական ազգային շարժում»՝ 43.268% (33.07%).

Խաշուրի

Թենգիզ Չիտիաշվիլի «Վրացական երազանք»՝ 59.082% (43.768%),
Իոսեբ Բուաձե «Միասնական ազգային շարժում»՝ 40.918% (34.627%).

Ցագերի

Գիորգի Նեմսաձե «Վրացական երազանք»՝ 62.873% (49.345%),
Բեսարիոն Բենդելիանի «Հանուն Վրաստանի»՝ 37.127% (35.025%).

Բաղդաթի

Կախա Էնուքիձե «Վրացական երազանք»՝ 60.693% (49.533%),
Գիորգի Ռոբաքիձե «Միասնական ազգային շարժում»՝ 39.307% (35.883%).

Ծղալտուբո

Գենադի Բալանչիվաձե «Վրացական երազանք»՝ 57.167% (48.521%),
Զազա Մետրևելի «Միասնական ազգային շարժում»՝ 42.833% (42.546%).

Ծալենջիխա

Գիորգի Խարչիլավա «Միասնական ազգային շարժում»՝ 51.107% (39.682%),
Գոգա Գուլորդավա «Վրացական երազանք»՝ 48.893% (38.23%).

Չխորոծղու

Դաթո Գոգուա «Վրացական երազանք»՝ 50.881% (43.288%),
Բադրի Քարչավա «Միասնական ազգային շարժում»՝ 49.119% (35.304%).

Խոբի

Դավիթ Բուկիա «Վրացական երազանք»՝ 56.78% (46.83%),
Բեսիկ Շենգելիա «Միասնական ազգային շարժում»՝ 43.22% (33.84%).

Սենակի

Կոբա Նակղոփիա «Միասնական ազգային շարժում»՝ 46.922% (42.34%),
Վախթանգ Գադելիա «Վրացական երազանք»՝ 53.078% (40.251%).

Մարտվիլի

Թորնիկե Ջանաշիա «Վրացական երազանք»՝ 51.845% (43.757%),
Թեյմուրազ Ջանաշիա «Միասնական ազգային շարժում»՝ 48.155% (36.292%).

Օզուրգեթի

Ավթանդիլ Թալակվաձե «Վրացական երազանք»՝ 55.409% (44.221%),
Անկախ թեկնածու Կոնստանտինե Շարաշենիձե՝ 44.591% (28.987%).

Թիանեթի

Թամազ Մեճիաուրի «Հանուն միասնական Վրաստանի»՝ 45.174% (30.095%),
Լեւան Ծիկլաուրի «Վրացական երազանք»՝ 54.826% (43.201%).

Հոկտեմբերի 2-ին Վրաստանում տեղի ունեցավ մունիցիպալ ընտրությունների առաջին փուլը։ Այդ ժամանակ իշխող «Վրացական երազանքը» հավաքել էր ձայների գրեթե կեսը՝ կուսակցական ցուցակներով ստանալով 46,74 տոկոս։ Բացի այդ, հենց առաջին փուլում 44 մունիցիպալիտետների քաղաքապետերի ընտրություններում հաղթել են իշխող թիմի թեկնածուները։

Երկրորդ տեղը «Միասնական ազգային շարժում»-ն էր՝ հավաքելով ձայների 30,7 տոկոսը։ Չնայած նրան, որ ՄԱՇ-ի քաղաքապետի թեկնածուներից ոչ մեկը չէր կարողացել հաղթել, ընդդիմությունն իր ձեռքբերումը համարեց հոկտեմբերի 2-ի ՏԻՄ ընտրությունների արդյունքները՝ խոստանալով իշխող կուսակցության դեմ պայքարել արդեն երկրորդ փուլում։