«Մենք կտրականապես դեմ ենք արտահերթ ընտրությունների հետ կապված ցանկացած բանակցության: Այս հարցը փակված է և քննարկման ենթակա չէ», – այս մասին խորհրդարանում հայտարարել է Վրաստանի վարչապետի թեկնածու Իրակլի Ղարիբաշվիլին:

Ըստ Ղարիբաշվիլիի՝ ընդդիմությունը չի ցանկանում ոչ արտահերթ ընտրություններ, ոչ արդար ու ժողովրդավարական ընտրություններ: Ըստ նրա՝ ընդդիմությունը ցանկանում է իշխանությունը փոխել բռնության ճանապարհով:

«Եթե ընդդիմությանը հաջողվի հեռու մնալ Սաակաշվիլիի բռնությունից և շանտաժից, մենք միայն դրան կողջունենք: Մենք պատրաստ ենք կառուցողական համագործակցության, երկխոսության, սուր բանավեճերի, որոնք ամբողջապես համատեղվում են ժամանակակից ժողովրդավարական երկրի պրակտիկայի հետ: Այնուամենայնիվ, մենք կտրականապես դեմ ենք արտահերթ ընտրությունների հետ կապված ցանկացած բանակցություն վարել: Այս հարցը փակված է, այս հարցը չի քննարկվում: Նրանք չեն ցանկանում ոչ արտահերթ ընտրություններ, ոչ արդար, ոչ էլ ժողովրդավարական ընտրություններ: Նրանք ցանկանում են իշխանությունը փոխել բռնի ճանապարհով: Ահա թե ինչու նրանք դուրս են գալիս սահմանադրության շրջանակներից: Ուստի, հնարավորինս սեղմ ժամկետներում, իմ գերխնդիրներից մեկը, առաջնահերթությունը կլինի այս երկրում սահմանադրական կարգի վերականգնումը, որպեսզի այս երկրում ոչ ոք վեր չդասվի օրենքից, և օրենքը պետք է պահպանվի», – հայտարարել է Իրակլի Ղարիբաշվիլին: