Այսօր, երբ Վրաստանի Սպորտի և երիտասարդության հարցերով նախարար Լևան Կիպիանին հրաժարվեց զբաղեցրած պաշտոնից Վրաստանի կառավարությունը ավտոմատ հրաժարական տվեց:
Սպորտի և երիտասարդության հարցերով նախարար Լևան Կիպիանին նախարարությունում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ թողնում է պաշտոնը: Նախարարը հեռացավ զբաղեցրած պաշտոնից, որպես բողոքի նշան կառավարության սպորտի հարցերով հանձնաժողովի կողմից իր հասցեին հնչեցված քննադատության: Նախարարի այս քայլի մասին տեղեկատվությունը լրատվամիջոցներով տարածվեց դեռ երկու օր առաջ:
Լևան Կիպիանին 7-րդ նախարարն է, որ թողնում է զբաղեցրած պաշտոնը, այն բանից հետո, երբ հաստատվեց կառավարության կազմը՝ վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլու գլխավորությամբ: Վրաստանի կառավարությունում նախարարները 20-ն են: Եվ երկրի սահմանադրության համաձայն, եթե կառավարության 1/3 թողնում է պաշտոնը, այդ ժամանակ կառավարությունը ավտոմատ կերպով հրաժարական է տալիս: Այս դեպքում հարց է տրվում խորհրդարանի կողմից կառավարությանը վստահելուն:
Օրենքի համաձայն նոր նախարարներին նշանակում է վարչապետը, սակայն վերջնական որոշում խորհրդարանն է ընդունում: Եթե խորհրդարանականները չհաստատեն նախարարների կազմը, երկրի նախագահը կարող է ցրել խորհրդարանը և նշանակել խորհրդարանական նոր ընտրություններ: