Ախալքալաքի մունիցիպալիտետում, երեք տարվա ընթացքում, տուգանվել է 12 ընկերություն և անհատ ձեռնարկատեր: Բոլոր դեպքերում տուգանքը կիրառվել է ժամկետները խախտելու համար:
Ախալքալաքում ասֆալտապատման ողջ տարիների և ժամկետների հետևման բոլոր դեպքերի ընթացքում 2015 թվականին 4367.99 լարիով տուգանվել է միայն «Fin-Estate» ընկերությունը:
2016-ին մունիցիպալիտետի կողմից որևէ ընկերություն չի տուգանվել:
2017 թվականին տուգանվել են 5 ընկերություն և անհատ ձեռնարկատերեր: ՍՊԸ «Մալե» -ն տուգանվել է 3088 լարիով, ՍՊԸ «Սամոսվալ» -ը՝ 538.69 լարիով, անհատ ձեռնարկատեր Խաչատուր Վարտիկյանը՝ 6.38 լարիով, Կարեն Մարկարյանը` 190.90-ով, Ցոլակ Վարտիկյանը՝ 592 լարիով և Աղվան Քոսյանը տուգանվել է 239, 52 լարիով:
2018 թվականին տուգանվել են հետևյալ ընկերությունները.
ՍՊԸ «Թա-Թա»-ն՝ Տուրցխ և Լոմատուրցխ գյուղերի խմելու ջրի խողովակաշարի վերականգնման համար, ՍՊԸ «Իակոպի»-ն՝ Սուլդայի վարչական շենքի կառուցման և Վարևան գյուղի ակումբի վերականգնման համար, ՍՊԸ «Կոկա 2010» -ը՝ «Տավշանկա» հանգստի գոտում տաղավարների տեղակայման համար, ՍՊԸ «Լիբո»-ն՝ Խանդո-Ախալցիխե ճանապարհի վերականգնման համար և անհատ ձեռնարկատեր Նորայր Նալբանդյանը՝ Ազավրեթ և Բարալեթ գյուղերում խմելու ջրի վերականգնման համար, ու Բուռնաշեթի ծիսակատարությունների տան վերանորոգման համար:
2017 թվականին ՍՊԸ «Սամոսվալի 1»-ը տուգանվել է Բարալեթ գյուղի հասարակական տան բակի բարեկարգման համար, ինչպես նաև Էխտիլա, Մերենիա, Արագվա, Խանդո գյուղերի ծիսակատարությունների տների վերանորոգման և Բեժանո գյուղի ակումբի վերականգնման համար: Ա՛յդ աշխատանքները տեղափոխվել են 2018 թ.: Սակայն այս տարի նույնպես ընկերությունը չի ավարտել աշխատանքները և կրկին տուգանվել է:
2018 թվական են տեղափոխվել նաև Գումբուրդո գյուղի դպրոց տանող ճանապարհի ասֆալտապատման աշխատանքները,որոնք պիտի ավարտվեին 2018 թ.-ի օգոստոսի 30-ին: Սակայն այդ ժամկետն անցել է ու ասֆալտ դեռևս չկա: Այս աշխատանքներն իրականացնում է անհատա ձեռնարկատեր Էդուարդ Սահարյանը: Ձեռներեցը տուգանվել է աշխատանքը չավարտելու համար:
Շուշան Շիրինյան