Երկրում կորոնավիրուսի համավարակի հետ կապված ստեղծված իրավիճակի պատճառով, բոլոր պետական գերատեսչությունները կասեցրել են ենթակառուցվածքային աշխատանքների համար հայտարարված տենդերները: Դադարեցվել է նաև Ախալքալաքի արվարձանում 2,5 կմ ճանապարհի վերանորոգման տենդերը:
Այդ տենդերի համաձայն, նրանք պետք է վերականգնեին այն կարճ ճանապարհը, որը միացնում է Թուրքիա և Հայաստան տանող մայրուղիները: Տենդերը հայտարարվել է Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհների դեպարտամենտի կողմից՝ 2020 թվականի մարտի 10-ին: Այս աշխատանքների համար դեպարտամենտը հատկացրել է 2 686 610 լարի: Տենդերը շահել է «Ջավախ Ավտո Գզա» ընկերությունը՝ 2 227 227 լարիով: Բայց մրցութային բոլոր ընթացակարգերից հետո, այն նշվել է որպես «դադարեցված»:
Jnews- ը փորձեց ճշտել տենդերի դադարեցման պատճառը Ավտոճանապարհային դեպարտամենտից, որտեղից պատասխանեցին, որ երկրում ստեղծված իրավիճակի պատճառով նրանք դադարեցրել են հայտարարված տենդերները, ինչպես նաև կասեցրել են նոր տենդերների հայտարարումը:
«Բոլոր պետական մարմինները կորոնավիրուսի պատճառով դադարեցրել են տենդերները, դա ինչպես բյուջեն է, այնպես էլ այն փաստը, որ այս իրավիճակում անհնար է աշխատանքներ իրականացնել: Հայտարարվել էր ավելի քան 50 տենդեր, որից միայն 11-ն են թողել: Ձեր կողմից նշված տենդերում (Ախալքալաքի 2,5 կմ-ոց հատվածը) գրվել է, որ այս փուլում այդ աշխատանքը համարվում է ոչ առաջնային: Այժմ, երբ սահմանափակումներն արդեն վերացվում են, մենք քննարկում ենք տեներները կրկին հայտարարելու տարբերակը, բայց արդեն հաշվի կառնվի, թե ինչ ճանապարհ է, առաջնահերթությունը, ինչ վիճակում է », – ասաց Նաթիա Ցխոիձեն՝ Վրաստան ավտոճանապարհների դեպարտամենտի տենդերային բաժնից: