Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ շնորհավորեց Թբիլիսիի 51-րդ դպրոցի աշակերտներին: Մարգվելաշվիլին հաջողություն մաղթեց աշակերտներին և ուսուցիչներին:
Ամբողջ Վրաստանում գրանցվել է 56 518 առաջին դասարանցի: Դրանցից 50 269-ը` պետական հատվածում, իսկ մասնավոր հատվածում՝ 6 249-ը:
«Շնորհավորում եմ ձեզ նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ: Ուզում եմ ձեզ մեծ սեր և հույս հայտնել ու ամենայն բարիք: Ուզում եմ շնորհավորել առաջին դասարանցիներին և ասել, որ ձեր կյանքում շատ հետաքրքիր շրջան է սկսվում:
Նոր դասընկերներ, ուսուցիչներ, ընկերներ, որոնք ընդմիշտ կդառնան ձեր կյանքի մի մասը: Ուզում եմ շնորհավորել ձեր ծնողներին և մաղթել, որ այս տարին անցնի երջանիկ ու զվարճալի նրանց համար, ովքեր ավարտում են դպրոցը: Ես իսկապես սիրում եմ ձեզ, և այսօր ես ձեր կողքին եմ, և դժվարությունների և ուրախությունների պահին », – հայտարարել է Վրաստանի նախագահը:
Նոր սեզոնը դպրոցները դիմավորում են մի շարք նորարարություններով: Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության տվյալներով, աշակերտները սովորելու են նոր դասագրքերով: Միևնույն ժամանակ, փոփոխություններ են կատարվել նաև գնահատման համակարգում, օտար լեզվի և սպորտի դասերի տևողության հարցում: