Ապրիլի 8-ից մինչև 19-ը Վրաստանի Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը սկսում է գրանցել այն անձանց, ովքեր ցանկանում են մասնագիտական կրթություն ստանալ:

Հիմնական (բազային) և միջնակարգ դպրոցական կրթությամբ Վրաստանի քաղաքացիները ցանկացած տարածաշրջանում կարող են մասնագիտացվել՝ զբոսաշրջության, շինարարության, ճարտարագիտության, գյուղատնտեսության, տրանսպորտի, տեղեկատվական տեխնոլոգիաների, ֆինանսների, լրագրության, դիզայնի մասնագիտություններում՝ ամբողջովին անվճար:

Դրա հետ մեկտեղ, զբոսաշրջության, գյուղատնտեսության և տրանսպորտի ուղղություններով հնարավոր է ընդունվել երկմասնագիտական կրթական ծրագրերում, որոնք նախատեսում են ուսուցում անմիջապես աշխատավայրում:

Վրաստանում մասնագիտական կրթություն ստանալ կարող են բոլոր քաղաքացիները, անկախ տարիքից: Գրանցվելու համար բավական է կրթական ռեսուրս կենտրոնին և մասնագիտական ուսումնական հաստատությանը ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ:

Հետաքրքրված անձինք կարող են նաև գրանցվել առցանց՝ այստեղ: Գրանցվելուց հետո դիմորդը հեռախոսով տեքստային հաղորդագրություն կստանա` մասնագիտական քոլեջի ընդունելության թեստավորումն անցնելու վայրի հասցեն և թեստավորման ամսաթիվը:

Ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները, ովքեր լեզվական խոչընդոտի պատճառով չեն կարողացել մասնագիտական կրթություն ստանալ, կարող են թեստավորումն անցնել ռուսերեն, հայերեն կամ ադրբեջաներեն լեզուներով: Գրանցվելուց հետո նրանք հնարավորություն կունենան սովորել վրացերեն հատուկ դասընթացների ժամանակ:

Մանրամասն տեղեկություն (վրացերենով) մասնագիտական քոլեջում գրանցվելու մասին կարելի է գտնել՝ այստեղ:

Վրաստանում իրականացվում է լայնամասշտաբ կրթական բարեփոխումներ, որոնց շրջանակներում կառավարությունը մտադիր է հավասարեցնել մասնագիտական կրթության դիպլոմը լիարժեք ընդհանուր կրթության դիպլոմին:

Բազային կրթություն (9 դասարան) ունեցող աշակերտները մասնագիտական ուսումնարաններում ոչ միայն կուսանեն, այս կամ այն մասնագիտությունը, այլև բոլոր դպրոցական առարկաները: Համապատասխանաբար, ցանկության դեպքում, նրանք կկարողանան բարձրագույն ուսումնական հաստատություն ընդունվել՝ մասնագիտական ուսումնական հաստատությունն ավարտելուց հետո:

Բարեփոխումների իրականացումը կսկսվի փուլ առ փուլ՝ 2019թ-ի մայիս ամսից:

Բացի այդ, ստանալով լիարժեք ընդհանուր կրթություն (12 դասարան), հնարավոր կլինի սովորել մասնագիտական ծրագրեր, որոնցով շահագրգռված են գործատուները:

Կներմուծվեն կարճաժամկետ վերապատրաստման դասընթացներ, արդեն վաղուց դպրոցն ավարտած երկրի բնակիչների համար, ովքեր սակայն ցանկանում են մասնագիտական կրթություն ստանալ: Դրա համար երկրի աշխատանքի շուկայում հաշվի կառնվի թափուր աշխատատեղեր:

Վրաստանում նաև նախատեսվում է ոչ ֆորմալ կրթության ճանաչման մեխանիզմներ ներմուծել: Սա նշանակում է գործատուների ներգրավումը մասնագիտական ծրագրերի իրականացման մեջ, փոխանակման և միջազգային հավաստագրված ծրագրերի ներդրումը:

Բարեփոխումների շրջանակներում շեշտը դրվելու է ձեռնարկատիրության և նորարարական տեխնոլոգիաների ուսուցման վրա: Նախատեսվում է նաև զարգացնել բարձր տեխնոլոգիաների կենտրոնները (EXCELLENCE CENTERS), որը կնպաստի տեխնիկական, թվային, ձեռնարկատիրական և ստեղծագործական հմտությունների ուսումնասիրմանը և զարգացմանը:

Մասնագիտական կրթության ոլորտում տեղի ունեցող բոլոր փոփոխությունները կիրականացվեն մասնավոր սեկտորի ներգրավմամբ:

Նյութը՝ «Նորություններ-Վրաստան»-ի