Արմինե Հովհաննիսյանը ախալքալաքցի աղջիկ է, ով չի վախենում դժվարություններից: Նա կսովորի բժիշկ դառնալու համար, որպեսզի կարողանա վերադառնալ իր քաղաք և բուժել մարդկանց: Ընդունելության քննություններից նա բարձր միավորներ է հավաքել:Etaloni.ge կայքը վերջերս նյութ է հրապարակել Ախալքալաքի թիվ 4 հանրային դպրոցի դիմորդների հաջողությունների մասին, որտեղ նշված են այս դպրոցի 14 շրջանավարտների ընդունելության քննությունների միավորները։ Նրանցից 4-ը ստացել են 70-ից բարձր միավոր, ինչը համարվում է լավ արդյունք՝ հաշվի առնելով, որ ամենաբարձր միավորը 80-ն է։ Բարձր միավորներ հավաքածների թվում է այս տարվա շրջանավարտ Արմինե Հովհաննիսյանը։

Դպրոցն ավարտելու ժամանակ Արմինեն 16 տարեկան էր, չնայած առաջին դասարան 5 տարեկանում է ընդունվել, նա միշտ աչքի է ընկել իր բարձր առաջադիմությամբ, տարատեսակ հետաքրքրություններով ու հոբբիներով, որոնցով զբաղվել է դպրոցից դուրս: Արմինեի կարծիքով` միայն դպրոցական կրթությամբ դժվար է գլուխ հանել այնպիսի առարկայից, ինչպիսին տրամաբանությունն է:

«Կարող եմ ասել, որ հեշտ էր, քանի որ ես պարապում էի դասուսույցի մոտ այնքան ժամանակ, որքան ինձ դա հարկավոր էր՝ մեկ կիսամյակ: Պարապել եմ մաթեմատիկա և տրամաբանություն, ավելի երկար կպարապեի տրամաբանությունը, քանի որ սա բոլորովին անծանոթ առարկա է, և մենք դպրոցում սրա մասին գաղափար անգամ չունեինք: Սովորել տրամաբանությունը նույն է, ինչ սովորել մտածել ուրիշի պես: Դու մի կողմ ես թողնում քո գիտելիքները և պետք է մտածես քո առջև գտնվող թղթի վրա եղած տեղեկատվության մասին: Տրամաբանությունը սովորեցնում են դրանից մի քանի տարի գոյություն ունեցող թեստերի միջոցով»,- պատմում է Արմինեն։
Дизайн без названия - 1
Արմինեն մասնագիտության ընտրության հարցում կողմնորոշվել է դեռ շատ վաղուց՝ վաղ մանկությունից։ Նա հոգեպես պատրաստ է Թբիլիսիում հասուն կյանքին, թեև նրան սկզբում կօգնեն ընտելանալ իր ծնողները:

«Ես գիտեի, որ ուզում եմ բժիշկ դառնալ 5 տարեկանից: Ես կատեգորիկ եմ իմ ընտրության մեջ, շատ եմ սիրում նկարել, սիրում եմ պարել, դա իմ մոտ լավ է ստացվում: Չեմ կարծում, որ դժվար կլինի սովորել բժշկի մասնագիտությունը, ես նախատեսում եմ ամբողջ կյանքում զբաղվել բժշկությամբ: Ինձ համար ավելի լավ է, եթե դժվար լինի: Չեմ մտածում մասնագիտությունս փոխելու մասին, քանի որ այդ նպատակը վաղուց եմ դրել, այլընտրանքի մասին չեմ էլ մտածել»,- ասում է նա։

Արմինեն չի տարակուսել նաև երկրի ու քաղաքի իր ընտրության հարցում։ Չնայած այն հանգամանքին, որ իր ընկերների մեծ մասը սովորելու է Հայաստանում, նա ցանկանում է բարձրագույն կրթություն ստանալ Թբիլիսիում։

«Ինչո՞ւ Թբիլիսի, քանի որ ավելի շատ հնարավորություններ կան: Եվ ինձ դուր է գալիս Վրաստանի կրթական համակարգը, ծրագրերը: Մեկ այլ գործոն էլ այն է, որ ես չեմ ուզում այս երկրից որևէ տեղ մեկնել, ես սիրում եմ լեզուն՝ վրացերենը: Այստեղ Վրաստանում կան բազմաթիվ փոխանակման ծրագրեր, Էրազմուս +-ը, ես չգիտեմ շատ ծրագրերի մասին, բայց կան շատ հնարավորություններ, որոնցից կարող ենք օգտվել: Ես վստահ եմ, որ կարող եմ բժիշկ դառնալ, մանավանդ որ մենք ունենք արհեստավարժ մասնագետների կարիք: Եվ ես չեմ մեկնում՝ սովորելու և այնտեղ մնալու համար, ես անպայման կվերադառնամ, որպեսզի օգտակար լինեմ այն վայրում, որտեղ ես ապրում եմ: Բժիշկն այն մասնագիտությունն է, որի անհրաժեշտությունը միշտ կա»,- ասում է նա։