Ինչու է կարևոր, որ նախկին բանտարկյալները կրկին չհայտնվեն բանտում, ինչու է կարևոր նրանց կրթությունը, և ինչ է անհրաժեշտ օգնելու այն մարդկանց, ովքեր սխալներ են թույլ տվել, ուղղվել: Այսօր այս մասին խոսվում էր Ախալքալաքում, Մեծահասակների կրթության կենտրոնում հանդիպման ժանանակ:
Այսօր DVV International Georgia-ի նախաձեռնությամբ Ախալքալաքի քաղաքացիական հասարակության, Շրջանային դատախազության, պատիժների և պրոբացիայի նախարարության ներկայացուցիչները, ինչպես նաև երիտասարդները մասնակցեցին հանդիպման: Հանդիպումը տեղի է ունեցել «Քրեական արդարադատության համակարգում վերապատրաստման և զբաղվածության աջակցության նախաձեռնություն» երկամյա նախագծի շրջանակներում, որն իրականացվում է 2017 թվականի հունիսից:
Այս ծրագրի շրջանակներում Վրաստանում Մեծահասակների կրթության 10 կենտրոններում հնարավորություն է ընձեռվել նախկին բանտարկյալներին, պրոբացիոներներին և կրթություն ստանալուց հեռացված անձանց ստանալ կրթություն: Կան մասնագիտական կուրսեր, անձնական զարգացման դասընթացներ: Կուրսերը կարճաժամկետ են, 3-4 ամիս տևողությամբ: Եվ նախագծի ավարտից հետո, Մեծահասակների կրթության կենտրոնները հնարավորություն կտան միևնույն նպատակային խմբին:
«Այս հանդիպման նպատակն է աշխատել քաղաքացիական հասարակության հետ, կարևոր է խոսել նախկին դատապարտյալների աջակցման անհրաժեշտության մասին, ինչպես նաև եվրոպական երկրների փորձը, հանցագործությունը նվազեցնելու և այդ հարցում Վրաստանի վիճակի մասին», – ասաց ծրագրի համակարգող Դավիթ Ջիքիան:
Նրա խոսքերով, բանտային ազատազրկումից հետո վերականգնման հասնելու համար և դատապարտյալների թվաքանակի կրճատման համար անհրաժեշտ է ունենալ ազատ կամք բանտերում կրթության հնարավորության համար, համապատասխան ֆինանսավորել և համագործակցություն տարբեր կողմերի միջև: