Ներքին գործերի նախարարության ծառայողական գործակալությունը պարզեցրել է տվյալների բազայում բջջային հեռախոսահամարը թարմացնելու գործընթացը, որպեսզի քաղաքացիները կարողանան ժամանակին ստանալ տեղեկատվություն վիդեոտուգանքների մասին: Այս մասին հաղորդում է Վրաստանի ներքին գործերի նախարարությունը:

Ըստ նախարարության տեղեկատվության, այսօրվանից բոլոր ցանկացողները կարող են հեռակա կարգով փոխել հեռախոսահամարը, որը նշված է տվյալների բազայում:

«Հեռախոսահամարը փոխելու համար ավտոմեքենաների սեփականատերերը պետք է դիմեն թեժ գիծ` 2 41 91 91 հեռախոսահամարով: Ինքնությունը պարզելու նպատակով նրանք պետք է օպերատորին թելադրեն անունը, ազգանունը, անձնական համարը, մեքենայի պետական համարը, տեխվկայականի համարը կամ շասսի/վինի կոդը, և թարմացնեն բջջային հեռախոսահամարը», – ասված է ՆԳՆ տեղեկատվության մեջ:

«Խելացի տեսախցիկների» կողմից ամրագրված ճանապարհային երթևեկության կանոնների խախտման դեպքում, իրավախախտին տեղեկացվում է խախտման վերաբերյալ կարճ տեքստային հաղորդագրության տեսքով:

Վիդեոտուգանքի մասին տեղեկատվություն ստանալուց հետո հեռախոսահամարին կարճ տեքստային հաղորդագրության (sms) օգնությամբ, 10 օրացուցային օրվա ընթացքում տուգանք վճարելու դեպքում կարող եք օգտվել 20%-անոց զեղչից:

Եթե անձը կարճ հաղորդագրություն ստանալուց հետո 10 օրվա ընթացքում չի վճարում տուգանքը, այն նրան կուղարկվի փոստով` գրանցման վայր:

«Գրանցման վայրում վիդեոտուգանքը չստանալու դեպքում վիդեոտուգանքը կրկին ուղարկվում է անձին 30-60 օրվա ընթացքում:

Եթե փոստով տուգանքի վճարման ստացականները երկու անգամ էլ չի ստացվում, Վրաստանի ՆԳՆ-ն ապահովում է տուգանքի վճարման ստացականների հրապարակավ հրապարակումը պաշտոնական վեբ-կայքում՝ www.police.ge

Տուգանքի վճարման ստացականները համարվում է հանձնված անձին հրապարակման օրվանից 30-րդ օրը»,- ասվում է Ներքին գործերի նախարարության տուգանման համակարգի աշխատանքի բացատրությունում: