Վրաստանում գների արագ աճը շարունակվում էր դեռ դեկտեմբեր ամսին։ Վրաստանի վիճակագրության ծառայության հրապարակած վիճակագրության համաձայն՝ 2021 թվականի դեկտեմբերին երկում տարեկան գնաճը կազմել է 13,9%։ Տեղեկատվության համար, 2021 թվականին գների աճի տեմպերը զգալիորեն բարձր են եղել Ազգային բանկի նպատակային մակարդակից։ Հավելենք, որ Ազգային բանկի գնաճի թիրախը 3% է:
Ինչ վերաբերում է այլ երկրներին, ապա 2021 թվականի դեկտեմբերին Թուրքիայում տարեկան գնաճը կազմել է 36,1%։ Այս ցուցանիշը ռեկորդային է ամբողջ տարվա ընթացքում: Սակայն պետք է նշել, որ Թուրքիայի Կենտրոնական բանկի գնաճի թիրախը միջնաժամկետ կտրվածքով 5 տոկոս է։
Ադրբեջանի վիճակագրական ծառայությունը մինչ այժմ հրապարակել է միայն անցյալ տարվա նոյեմբերի տվյալները, որոնք ցույց են տալիս, որ երկրում տարեկան գնաճը կազմել է 11,1%։ Ադրբեջանում գնաճի թիրախը 4% է, իսկ բնական շեղման ցուցանիշը ± 2% միջակայքում է:
Բացի այդ, Ռուսաստանում գներն աճում են բարձր տեմպերով, մասնավորապես, 2021 թվականի դեկտեմբերին տարեկան գնաճի մակարդակը սահմանվել է 8,4%: Ռուսաստանի Կենտրոնական բանկի գնաճի թիրախը 4% է:
Հայաստանում գնաճը կազմել է 7.7 տոկոս, միաժամանակ, Հայաստանում գնաճի թիրախը 4 տոկոս է։
Հարևանության իրավիճակը ցույց է տալիս, որ յուրաքանչյուր երկրում գնաճի մակարդակը զգալիորեն բարձր է կենտրոնական բանկի թիրախային ցուցանիշից։ Ընդգծենք, որ գները Թուրքիայից հետո ամենաարագը բարձրանում են Վրաստանում։