Այսօրվանից փողոցներում տրանսպորտային միջոցների օգտագործմամբ առևտրի համար գանձվում է 1000 լարի տուգանք:
Վրաստանի Վարչական իրավախախտումների օրենսգրքի համաձայն` Թբիլիսիում, առանց թույլտվության առևտուրը տրանսպորտային միջոցի օգտագործմամբ, կցորդային կամ այլ շարժվող միջոցներով կհանգեցնի 1000 լարի տուգանքի` վարչական իրավախախտման օբյեկտի (համապատասխան ապրանքի) բռնագրավմամբ:
Իրավախախտի կողմից անհնազանդության դեպքում տուգանքի չափը կաճի մինչև 2000 լարի: Միևնույն ժամանակ, հերթական փոփոխությունը վերաբերում է մինչև 50 լարի տուգանքի բարձրացմանը, Թբիլիսիում առանց թույլտվության առևտրի համար:
Իրավախախտումների մասին օրենսգրքի ընթացիկ նորմայի համաձայն, այդ խախտման տուգանքը կազմում էր 20 լարի: Միևնույն ժամանակ, տեղի է ունենալու իրավախախտման առարկայի բռնագրավումը:
Նոր փոփոխությունն ուժի մեջ մտավ այսօրվանից:
Օրենսգրքի համաձայն` օրինական կարգը կամ համապատասխան մարմինների լիազոր ներկայացուցչի պահանջը չկատարելու տուգանքը ավելացել է չորս անգամ: Այսպես, եթե մինչ օրս այդ տուգանքը եղել է 50 լարի, ապա այսօրվա դրությամբ այն հասնում է մինչև 200 լարի: Օրենսգիրքը նաև ենթադրում է բռնագրավում կամ 7-օրյա վարչական կալանք:
Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված գործողությունների կրկնությունը կհանգեցնի ֆիզիկական անձի և (կամ) իրավաբանական անձի տուգանք 300 լարի չափով, հանցագործության առարկայի բռնագրավմամբ:
Նյութը` Грузия Онлайн-ից