Խորհրդարանի պատգամավորի եղբոր՝ Մարտուն Մկոյանի և քաղաքապետի ներկայացուցիչ Գևորգ Պետրոսյանի միջև տեղի ունեցած ծեծկռտուքի դեպքի առթիվ հետաքննություն է սկսվել Վրաստանի քրեական օրենսգրքի 126-րդ հոդվածի առաջին մասի «գ» ենթակետով, հաղորդում է Վրաստանի ՆԳՆ մամուլի ծառայությունը:
Պատգամավորների հարազատների միջև ծեծկռտուքը տեղի էր ունեցել դեռ հոկտեմբերի 4-ին: Այնուամենայնիվ, այս պատմությունն աստիճանաբար ձեռք բերեց քաղաքական գունավորում, քանի որ տարբեր ԶԼՄ-ների լրագրողներ սկսեցին հարցնել տարբեր քաղաքական գործիչների կարծիքները` հաճախ որևէ կապ չունեցող, ոչ ծեծկռտուքի մասնակիցների, ոչ էլ միջադեպի հետ:
Jnews-ը տեղի ունեցածի մանրամասները չի հրապարակում, քանի որ դրանք հայտնի են միայն մասնակիցների համար, ովքեր չցանկացան մեզ պատմել, իսկ մնացած վարկածները, որոնք տարածվում են երկու կողմերից՝ միակողմանի են:
Մեզ հաջողվեց պարզել, որ ծեծկռտուքն սկսվել է սովորական վիճաբանությունից: Դրանից հետո հիվանդանոց են տեղափոխել Հենզել Մկոյանի եղբորը՝ Մարտուն Մկոյանին և ևս մեկ այլ անձի: Մարտուն Մկոյանի դեմքի հատվածում հիվանդանոցում կար են դրել:
Ներքին գործերի նախարարությունից՝ դեպքի օրվանից մեզ բազմիցս պատասխանում էին, որ դեպքի մանրամասները դեռևս ճշտվում են, նրանք չէին հստակեցնում, թե ինչ գործ է քննվում: Այսօր ՆԳՆ-ից հաղորդագրություն ստացանք, ըստ որի՝ գործն ընթանում է Վրաստանի քրեական օրենսգրքի 126-րդ առաջին պրիմ հոդվածի «դ» ենթակետով, ինչը ենթադրում է երկու անձի նկատմամբ բռնություն, որը տուժածի մոտ առաջացրել է ֆիզիկական ցավ: Հանցագործությունը պատժվում է տուգանքով, 120-ից մինչև 180 ժամ հանրօգուտ աշխատանքով կամ ազատազրկմամբ՝ մինչև 2 տարի ժամկետով…
Նման նյութեր:
Այսօր՝ հունվարի 24-ին, Վրաստանում բողոքի ակցիա կանցկացվի COVID-սահմանափակումների դեմ: Ժամը 14:00-ին, կառավարության վարչության շենքի դիմաց կհավաքվեն քաղաքի բնակիչները, ոչ կառավարական կազմակերպությունների և քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչները:
24.01.2021 | Հասարակություն
Թբիլիսիում, Քութայիսիում և Ռուսթավիում նախատեսվում է դպրոցների և մունիցիպալ տրանսպորտի աշխատանքը վերսկսել մարտի 1-ից:
22.01.2021 | Հասարակություն
Վրաստանում գիշերային ժամերին երթևեկության արգելքը կգործի մինչև մարտի 1-ը: Այս մասին հայտարարել է փոխվարչապետ, ենթակառուցվածքների և տարածաշրջանային զարգացման նախարար Մայա Ցքիտիշվիլին:
22.01.2021 | Հասարակություն
Վրաստանի կառավարությունը հաստատել է կոմերցիոն ձեռնարկությունների համար էլեկտրաէներգիայի սակագնի սուբսիդավորման ծրագիրը:
14.01.2021 | Տնտեսություն
Վրաստանի խորհրդարանը հաստատել է «Համաներման մասին» օրենքի նախագիծը: Օրինագիծը, որի հեղինակն ու նախաձեռնողը Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահ Միխեիլ Սարջվելաձեն է, ընդունվել է 83 ձայնով,…
11.01.2021 | Քաղաքականություն
Վերջին 24 ժամում, Վրաստանում կորոնավիրուսի հետ կապված սահմանափակումների խախտման 1057 դեպք է հայտնաբերվել: Այս մասին հայտնում է Ներքին գործերի նախարարությունը: Գերատեսչության տեղեկատվությամբ՝ ոստիկանությունը վարչական իրավախախտումների…
11.01.2021 | Հասարակություն
Իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը հատուկ տեղեկագիր է պատրաստել միջազգային գործընկերների համար, որում ասվում է, որ երկրի խորհրդարանն այլեւս միակուսակցական չէ: Նամակի տեքստը հրապարակում է ընդդիմադիր…
11.01.2021 | Քաղաքականություն
Ամբողջ երկրում, 2020 թվականին ապօրինի ծառահատման և փայտի տեղափոխման 2 754 փաստ է արձանագրվել, որից 132-ը պարունակում է քրեական հանցագործության նշաններ:
08.01.2021 | Հասարակություն