Վրաստան-Հայաստան պետական սահմանին, Մառնեուլիի շրջանի Կաչագան գյուղի հարակից տարածքում բռնկված հրդեհը մարվել է: Այս մասին InterpressNews-ին հայտնել են Ներքին գործերին նախարարության արտակարգ իրավիճակների կառավարման դեպարտամենտից:
Նրանց տվյալների համաձայն, հրդեհն ի սկզբանե բռնկվել է Հայաստանի կողմում, ինչից հետո կրակն անցել է նաև Վրաստանի տարածք:
Տեղում աշխատել է 7 հրշեջ-փրկարարական խումբ, հրդեհի տեղայնացման գործընթացին մասնակցել են մինչև 35 հրշեջ-փրկարար:
Սահմանի մյուս կողմում հրդեհի մարման աշխատանքներ է իրականացրել հայկական կողմը: Սահմանի այդ հատվածում անտառներ ու բնակելի տարածքներ չկան: