Շրջակա միջավայրի ազգային գործակալության տվյալներով՝ Վրաստանում մայիսի 13-14-ը սպասվում է տաք և առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը ցածրադիր գոտիներում կլինի +24, +29 աստիճան։
Ըստ նրանց՝ մայիսի 15-ին շոգի պատճառով տեղ-տեղ հնարավոր է անձրև, իսկ մայիսի 16-ին զով և խոնավ օդային զանգվածների տարածման հետևանքով շրջանների զգալի մասում սպասվում է համեմատաբար զով, անձրևային և քամոտ եղանակ։
Թբիլիսիում մայիսի 13-15-ը կդիտվի առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը կլինի +26, +28 աստիճան տաքություն։ Մայիսի 16-ին սպասվում է կարճատև անձրև՝ ամպրոպ, հյուսիս-արևմտյան ուղղությամբ քամու ուժգնացում։ Օդի ջերմաստիճանը կնվազի հասնելով մինչև +20, +22 աստիճանի։