Վրաստանի ներքին գործերի նախարարության վիճակագրության համաձայն` 2018 թվականի հունվարից հուլիսի Վրաստանում գրանցված հանցագործությունների թիվը գերազանցել է 33 հազարը: Սա 55,8%-ով ավելի է, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում:
Համեմատության համար ամբողջ 2017-ին արձանագրվել է ավելի քան 21,2 հազար հանցագործություն:
Ընթացիկ տարվա հունվար-հուլիս ամիսներին արձանագրված 33 000-ից ավելի հանցագործություններից բացահայտվել են միայն 12.1 հազարը: Այսպիսով, բացահայտման տոկոսը կազմել է 36.6%:
Ամենաշատը այս տարի գրանցվել է ավելի քան 13 հազար, սեփականության դեմ ուղղված հանցագործություններ` գողություն, կողոպուտ, զինված կողոպուտ և այլն: Այս ցուցանիշը 68,8%-ով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը: Ընթացիկ տարում սեփականության դեմ կատարված հանցագործություններից ավելի քան 13 200-ից ավելի հանցագործությունից բացահայտվել են ավելի քան 3 600-ից ավելի հանցագործություններ: Բացահայտման տոկոսը կազմել է 27.7%:
Երկրորդ տեղում է առողջության դեմ կատարված հանցագործությունները` դիտավորությամբ ծանր վնաս պատճառելով առողջությանը, բռնություն, ընտանեկան բռնություն և այլն: 2018 թ.-ի հունվարից հուլիս ընկած ժամանակահատվածում Վրաստանի ներքին գործերի նախարարությունը արձանագրեց ավելի քան 6,3 հազար հանցագործություն: Միևնույն ժամանակ ցուցանիշը նախորդ տարվա համեմատ ավելացել է 142%-ով:
Միաժամանակ, այս տարվա ընթացքում ավելի քան 6,3 հազար առողջության դեմ ուղղված հանցագործությունից բացահայտվել է ավելի քան 3 հազարը: Բացահայտման տոկոսը կազմել է 48.4%:
Եռյակը փակում են թմրանյութերի հետ կապված հանցագործությունները: 2018 թվականի յոթ ամիսների ընթացքում երկրում գրանցվել է ավելի քան 2,5 հազար հանցագործություն, ինչը 18,8 տոկոսով պակաս է նախորդ տարվա համեմատ: