Ապրիլի 30-ին Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը հանդիպում ունեցավ Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նորանշանակ նախարար Նաթիա Թուրնավայի հետ։

Հանդիպման սկզբում դեսպան Սադոյանը շնորհավորեց Նաթիա Թուրնավային պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հաջողություններ մաղթեց հետագա գործունեության մեջ։

Կողմերն անդրադարձ կատարեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք տնտեսական հարցերի, մասնավորապես անդրադառնալով էներգետիկ ոլորտին առնչվող թեմաներին։

Դեսպան Սադոյանը շոշափեց նաև հայ բեռնափոխադրողներին առնչվող հարցեր, որին ի պատասխան նախարարը նշեց, որ մշտապես պատրաստ է արագ արձագանքել բեռնափոխադրումներին առնչվող բոլոր խնդիրներին։

Զրուցակիցները պայմանավորվածություն ձեռք բերեցին պարբերական դարձնել ոլորտային ուղղություններով երկկողմ շփումներն ու փորձի փոխանակումը։

Այս մասին փոխանցում է Վրաստանում ՀՀ դեսպանության Ֆեյսբուքյան պաշտոնական էջը