«Ազգային շարժում» կուսակցության մեծամասնական թեկնածու Մելիք Ռաիսյանի նախընտրական քարոզարշավը Նինոծմինդայի շրջանի Հեշտիա, Թորիա և Ուջմանա գյուղերում։ Jnews-ը հետևում է հոկտեմբերի 31-ի խորհրդարանական ընտրություններում քաղաքական կուսակցությունների և պատգամավորի թեկնածուների նախընտրական քարոզարշավի ընթացքին:

raisyan1

Առաջիկա խորհրդարանական ընտրություններին ընդդիմադիր «Ազգային շարժում» կուսակցության կողմից առաջադրված մեծամանսական պատգամավորի թեկնածու Մելիք Ռաիսյանի խոսքերով, գյուղերում խնդիրները հիմնականում նույնատիպ են՝ ջուր, ճանապարհ և այլ սոցիալական խնդիրներ:

Նինոծմինդայի շրջանի Հեշտիա գյուղում Մելիք Ռաիսյանը նախ խոսեց գյուղացիներին հուզող խնդրիներից, ապա ներկայացրեց իր ապագա ծրագրերը:

«Ես կարող եմ Ձեզ ապահովել, որ հավասար քաղաքացի լինեք: Օրենքի մեջ գրված է՝ եթե մարդը Վրաստան է ծնվել, եթե ուզում է հետ վերադարձնել իր քաղաքացիությունը, ինքը պետք է մի դիմում տա և ավտոմատ ստանա անձնագիրը: Օրենքի տակ մանր տառերով գրված է՝ պետք է վրացերեն իմանաս, պետք է գնաս Արդարադատության տուն, ազգային անվտանգություն հարցազրույցի, բայց օրենքը պետք է հասարակ լինի։ Մենք այսօր մեզ չենք հարգում, մեր օրինական գործառույթները, ինչ որ պետությունը սահմանադրությամբ է սահմանել չենք օգտագոծում»,- հայտարարեց Մելիք Ռաիսյանը։

raisyan5

Գյուղամեջում հավաքված Հեշտիայի բնակիչներն արձագանքում են. «Մենք ուզում ենք հարգել, պաշտպանել մեր իրավունքները, բայց չգիտենք ինչպես»:

«Ազգային շարժման» մեծամասնական թեկնածուն մարդկանց խորհուրդ տվեց ընտրության գնալ, ոչ թե բարեկամի կամ ծանոթի հորդորով, այլ սեփական ցանկութամբ ու ընտրությամբ:

«Երբ, որ գնաք ընտրության մի գնացեք հորքուրի տղայի խնդրանքով, կամ Զուռայի զանգով, կամ գյուղապետի ստիպմամբ: Գնացեք սեփական կամքով ու ընտրությամբ, Ձեզ հարգեք, մարդ զգացեք: Եթե մարդ իրեն չի հարգում, նա չի կարող օրինական պետություն կառուցել», – ավելացրեց Մելիք Ռաիսյանը։

raisyan2

Ուջմանա գյուղի բնակիչները պատգամավորի թեկնածուին բողոքեցին, որ շրջանում նորմալ բժիշկներ չկան։ Եվ ամեն անգամ շտապ վիրահատությունների դեպքում Նինոծմինդայի հիվանդանոցից իրենց ուղարկում են Ախալցիխե:

«Իմ ծրագիրը շատ հասարակ է, օրենքը պետք է աշխատի: Վրաստանի քաղաքացիները որտեղ էլ, որ ապրեն, ինչ ազգ ու կրոն դավանեն, պետք է հավասար լինեն, քաղաքացիները պետք է տեղեկացված լինեն։ Ես միշտ զարմացել եմ, որ մեր ժողովուրդն այս պայմաններում ապրելով, իրեն հավասար քաղաքացի չզգալով, ոչ մի բանից օրինավոր չօգվելով, 70% ձայն է տալիս կառավարությանը։ Այստեղ հատուկ ստեղծել են այնպես, որ բժշկություն և ամենակարևորը արդարություն չլինի։ Դատարանը, ոստիակնությունը, սրանք բոլորը ճնշող մարմիններն են, ժողովրդի համար այսօր ոչ թե հարմարություն չկա, այլ ուղիղ նրանց դեմ է, որպեսզի ժողովուրդը հոգնի, հիասթափվի ու հեռանա։ Մեր կուսակցության ծրագիրն է անվտանգության կառույցը, նախարարությունը պետք է լիկվիդացվի, քաղաքացին իրավունք կունենա ընտրել ոստիկանապետին, դատավորին։ Մունիցիպալիտետի բյուջեի բաշխումը լինի թափանցիկ և յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունենա կառավարել բյուջեն և իմանալ, որտեղ ինչքան գումար է ծախսվում»,- ասաց «Ազգային շրաժման» կողմից առաջադրված մեծամասնական թեկնածու Մելիք Ռաիսյանը։

Իր խոսքը եզրափակելով Ռաիսյանն ասաց, որ ժողովուրդը պետք է պահանջի, որպեսզի ընտրված կառավորությունը տեսնի, որ մարդիկ սկսել են պաշտպանել իրենց արժանապատվությունը և պահանջում են իրենց իրավունքները պաշտպանել։

raisyan4