Վրաստանի Ընտրական օրենսգրքում կընդունեն փոփոխություններ՝ առաջիկա խորհրդարանական ընտրությունների համար անվտանգ միջավայր ստեղծելու նպատակով, որն անցկացվելու է հոկտեմբերին, երբ հնարավոր է արդեն սկսվի կորոնավիրուսի տարածման երկրորդ ալիքը:
Փոփոխությունները քննարկվել են խորհրդարանի ղեկավարության ոչ կառավարական ոլորտի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ:
Ըստ խորհրդարանի խոսնակ Արչիլ Թալակվաձեի, հանդիպմանը շոշափվել են այն հիմնական հարցերը, որոնք արտացոլվելու են օրենսդրությունում:
«Մենք երեք ժամ տևած աշխատանքային հանդիպում ենք ունեցել՝ ոչ կառավարական ոլորտի, քաղաքական կուսակցությունների, կառավարության, համապատասխան առողջապահական ծառայությունների հետ կորոնավիրուսային հիվանդության և ընտրությունների ընթացքում անվտանգության հարցերով: Քննարկել ենք այն հիմնական թեմաները, որոնք օրակարգում են: Օրինակ՝ ինչպես ապահովել քվեարկության իրավունքը, քվեարկությանը մասնակցությունը այն անձանց, ովքեր գտնվում են կարանտինային գոտիներում: Ինչ կանոններ պետք է պահպանվեն ընտրատեղամասերում, դիմակների կրումը, ձեռքերի ախտահանումը կամ անվտանգության այլ միջոցները», – ասել է Թալակվաձեն:
Ըստ նրա, հանդիպման բոլոր մասնակիցները կիսում են առկա խնդիրները և դրանց լուծման սկզբունքները:
«Այս կանոնակարգերը կօգնեն ապահովել մեր սեփական ընտրական գործընթացի անվտանգությունը, դրա պաշտպանությունը և ազատ միջավայրում դրա անցկացումը: Կանոնակարգերը կլինեն նվազագույն չափաբաժնով: Մի կողմից նրանք կապահովեն պաշտպանվածությունը, իսկ մյուս կողմից՝ դրանք չեն սահմանափակի քվեարկության իրավունքի իրացկանացումը: Ընտրություններին պատրաստվում է ընտրական վարչակազմը, կառավարությունը, և մենք դա օրենքի համաձայն կապահովենք», – ասել է Արչիլ Թալակվաձեն:
Հիշեցնենք, որ հունիսի 21-ին Վրաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ հաստատել է Սահմանադրության մեջ փոփոխությունները՝ նոր ընտահամակարգով 2020 թվականի հոկտեմբերի 31-ին խորհրդարանական ընտրություններն անցկացնելու մասին: Հաստատված փոփոխությունների համաձայն, խորհրդարանում 150 տեղերից 120-ը բաշխվելու է այն կուսակցությունների միջև, որոնք հավաքել են քվեների ավելի քան 1%-ը, կամ այն դաշինքների միջև, որոնք կկարողանան ստանալ առնվազն նույնքան տոկոս ձայներ, որքան այդ դաշինքում սուբյեկտներ կան: Մնացած տեղերը կբաշխվեն ընտրություններում հաղթողների միջև՝ 30 միամանդատ ընտրատարածքներում:
Փոփոխություններին կողմ է քվեարկել 136 պատգամավոր, դեմ` հինգ: