Ախալքալաքում սկսվել է ընտրական գործընթացը: Քաղաքում առավոտվանից ակտիվությունը ցածր է, բայց ընտրողները գնում են քվեարկության: Ընտրական գործընթացը տեղի է ունենում առանց ակնհայտ, բայց աննշան խախտումներով: Նյութը թարմացվում է յուրաքանչյուր 1-2 ժամվա ընթացքում:

16:00
Բավրա գյուղում, №64 ընտրատեղամասի մոտ դրված է պաստառ՝ 48 համարով, որը խախտում է ընտրատեղամասում և դրա մոտ քարոզչության արգելման կանոնները:

Իսկ ընտրատեղամասում մենք նկատեցինք «Արդյունաբերությունը կփրկի աշխարհը» կուսակցության միանգամից 2 ներկայացուցիչների: Մեկ այլ ընտրատեղամասում, նույն կուսակցության ներկայացուցիչները մեզ ասացին, որ նրանք 48-րդ համարի կողմնակիցն են:

14:30
№4 ընտրատեղամասում գրանցված է 793 ընտրող, որոնցից 9-ը քվեարկում են ըստ հատուկ
ցուցակների, իսկ 7-ը` շարժական քվեատուփով: Ժամը 12:00-ի դրությամբ քվեարկել է 92 ընտրող:

Ընտրատեղամասում էին գտնվում «Միասնական ազգային շարժում» կուսակցության 2 ներկայացուցիչ:
Այս ընտրատեղամասում են քվեարկել խորհրդարանի պատգամավոր Հենզել Մկոյանը եւ Ախալքալաքի
քաղաքապետ Յուրիկ Հունանյանը:

Հենզել Մկոյանը քվեարկել է 13:09-ին: Տեղական հեռուստաալիքներին տված հարցազրույցում նա ասել է,
որ հույսով է ժողովուրդը կքվեարկի Սալոմե Զուրաբիշվիլու օգտին եւ նրա կարծիքով երկրորդ փուլ չի լինի:
vibrner_enzel_mkoyan

Պատգամավորից հետո ընտրատեղամաս մտավ Ախալքալաքի քաղաքապետ Յուրիկ Հունանյանը, սակայն
նա մոռացել էր անձնագիրը եւ չկարողացավ քվեարկել: Արդեն անձնագրով վերադառնալուց հետո՝ նա
կատարեց իր քաղաքացիական պարտքը:
vibrner_yurik_unanyan

Տեղական հեռուստաալիքներին տված հարցազրույցում նա ասել է, որ չի խոսելու, թե ում է տվել իր ձայնը,
քանի որ այսօր դա չի կարելի անել՝ չքարոզելու նպատակով, բայց նա նաև ասել է, որ հույս ունի, որ
ճիշտ ընտրություն է կայացրել:

Ժամը 14:00-ի դրությամբ Ախալքալաքի ընտրատեղամասերում ակտիվությունը նվազել էր մինչև 0-ն:

№70 ընտրատեղամասում, որտեղ գրանցված է 864 ընտրող, գրեթե կես ժամվա ընթացքում քվեարկել է ընդամենը 1-2 ընտրող: Այս ընտրատեղամասում դիտորդների եւ ներկայացուցիչների ակտիվությունը նույնպես մեծ չէ, ի տարբերություն շատ այլ քաղաքային ընտրատեղամասերի, որտեղ կան ավելի շատ դիտորդներ, քան հանձնաժողովի անդամներ, այստեղ մենք ընդհանուր առմամբ 6 հոգու հաշվեցինք:

Գումբուրդու գյուղի №49 ընտրատեղամասի տարածքում, քվեարկության սենյակի կողքի սենյակում, պահարանի վրա ցուցադրված է 48-րդ համարի նկարը:

Գումբուրդո, Վաչիան, Սուլդա, Կարծախ, Կուլիկամ եւ Խուլգումո գյուղերում մեր այցելության ընթացքում, ամենուրեք, ընտրատեղամասերում կամ հարակից սենյակներում գտնվում էին լիազորները:

8:50
Ախալքալաքի №3 ընտրատեղամասում գրանցված է 1299 ընտրող, որոնցից 5-ը քվեարկում են ըստ հատուկ ցուցակների, իսկ 9-ը `շարժական քվեատուփով:

Ընտրական գործընթացն այստեղ սկսվել է ժամը 8:00-ին, չնայած ակտիվ ընտրողը քվեարկելու նպատակով եկել էր ժամը 7: 00-ին:

Ժամը 8:18-ին ընտրողն առանց անձնագրի քվեարկել է ցանկացել, սակայն հանձնաժողովը թույլ չտվեց, որ նա քվեարկի, արդեն անց էր կացվել պիտակավորումը, ընտրողին տրվեց անձնագիրը բերելու հնարավորություն, արդյունքում նա քվեարկեց:

Ընտրատեղամասում գտնվում էին «Եվրոպական Վրաստան – շարժում հանուն ազատության» կուսակցության երկու ներկայացուցիչներ: Այն բանից հետո, երբ մենք նշեցինք այս փաստի մասին, ժամը 8:37-ին ներկայացուցչին խնդրեցին դուրս գալ եւ ասացին, որ նրանք կարող են փոխարինել միմյանց, երբ կամենան:

Ոչ անմիջապես տեղամասում, բայց թիվ 4 դպրոցի տարածքում, որտեղ տեղակայված է ընտրատեղամասը, աշխատում են քարոզիչներ, ովքեր «օգնում» են ընտրողներին գտնել համարը ընտրացուցակներում: Այս ընտրատեղամասում մենք նկատեցինք «Վրացական երազանք – ժողովրդավարական Վրաստան» կուսակցության 6 քարոզչի:

№66 ընտրատեղամասում գրանցված է 736 ընտրող, որոնցից 10-ը քվեարկում են ըստ հատուկ ցուցակների, իսկ 8-ը` շարժական քվեատուփով: Ընտրատեղամասը ստացել է 600 քվեաթերթիկ:

Ընտրական գործընթացը իրականացվում է ընտրական հանձնաժողովի 10 անդամների մասնակցությամբ: Այս ընտրատեղամասում կյանքում առաջին անգամ քվեարկելու են 9 ընտրող:

Առաջին ընտրողը քվեարկել է 8:10-ին: Կես ժամվա ընթացքում ընտրատեղամասում քվեարկել է շուրջ 10 մարդ, որոնցից 3 ընտրողը հանձնաժողովի անդամներ էին:

№1 ընտրատեղամասում գրանցված է 1492 ընտրող, որոնցից 11-ը քվեարկում են ըստ հատուկ ցուցակների, իսկ 6-ը `շարժական քվեատուփով: Ընտրատեղամասը ստացել է 1250 քվեաթերթիկ:

№2 ընտրատեղամասում գրանցված է 1450 ընտրող: Ժամը 9: 00-ի դրությամբ քվեարկել է 20 ընտրող, որոնցից 10-ը հանձնաժողովի անդամներ են:

Գյուղերում ընտրողների ակտիվությունը ավելի ցածր է: Խոսպիո գյուղում, №63 ընտրատեղամասում առաջին ընտրողը դարձել է հանձնաժողովի անդամը: 15-20 րոպեների ընթացքում քվեարկել է 5-6 հոգի:

№67 ընտրատեղամասում գրանցված է 996 ընտրող, որոնցից 2-ը քվեարկելու են շարժական քվեատուփով, իսկ 10-ը` ըստ հատուկ ցուցակների: Հանձնաժողովի անդամներից բացակայում է 1 անձ: Ժամը 10: 00-ի դրությամբ քվեարկել է 34 ընտրող: Ընտրատեղամասի մոտ աշխատում են «Վրացական երազանք-ժողովրդավարական ​​Վրաստան» կուսակցության քարոզիչները, մեր հաշվարկներով՝ մոտ 10 հոգի, որոնցից 3-ը տեղում աշխատում են անընդհատ եւ ակտիվ, իսկ մնացածը գալիս եւ գնում են: Մենք ֆիքսեցինք 3 քարոզիչների «Ուժը միասնության մեջ է» կուսակցությունից: Նրանցից մեկը, օգնելով ընտրողին ցուցակներում գտնել իր անունը ՝ քարոզում էր գտնել 5-րդ համարի օգտին, ասելով, որ. «Մորաքույրը քվեարկելու է 5-րդ համարի համար, այդպես չէ՞» (9: 40-9: 45):

Ժամը 9:05-ին ընտրատեղամաս մտան երկու հոգի: Երիտասարդը, ում դեռ չէին ստուգել պիտակավորման համար, ասաց, որ օգնում է մի տարեց մարդու, ով ունի տեսողության խնդիր: Սակայն, տարեց ընտրողն ինքնուրույն մտավ խցիկ, կատարեց իր ընտրությունը, դուրս հանեց բաց քվեաթերթիկը, դրսում նրան սպասող տղան վերցրեց քվեաթերթիկը, դրեց այն ծրարի մեջ եւ նետեց քվեատուփի մեջ: Մեր հարցին, թե ո՞վ է նա ընտրողի համար, երիտասարդը պատասխանեց, որ նա ուղեկցում է ընկերոջ պապիկին:

Խուլգումո գյուղի №37 ընտրատեղամասում գրանցված է 752 ընտրող, որոնցից երկուսը քվեարկելու են ըստ հատուկ ցուցակների, իսկ 22-ը `շարժական քվեատուփով: Ժամը 10: 00-ի դրությամբ արդեն քվեարկել է 55 ընտրող:

Ընտրատեղամասում էին գտնվում «Արդյունաբերությունը կփրկի Վրաստանը» կուսակցության 2 ներկայացուցիչներ՝ միևնույն նախաձեռնողական խմբից, երբ մենք նշեցինք այդ մասին, ներկայացուցիչը խնդրեց մեկական ներկայացուցչի դուրս գալ ընտրատեղամասից:

Հանձնաժողովի բոլոր անդամները տեղում էին: Հանձնաժողովի անդամը «Քաղաքացիական պլատֆորմ – Նոր Վրաստան» կուսակցության ներկայացուցչին ասաց, որ նա բողոք գրի առ այն, որ ընտրատեղամասը պատրաստ է եղել ժամը 8:00-ին, սակայն այն բացվել է ժամը 8:02-ին: Բողոքը արձանագրվել էր քարտուղարի մատյանում, եւ հետևել պատասխանը, որ հանձնաժողովի անդամների ժամացույցով ընտրատեղամասը բացվել է ուղիղ ժամը 8:00-ին: Մեր դիտարկումների համաձայն `ուշացում չկար:

Շրջակա տարածքում քարոզիչներ չկաին: Ընտրական գործընթացը անցնում էր խաղաղ միջավայրում: Ժամը 10: 00-ի դրությամբ քվեարկել էր 55 ընտրող:

Կուլիկամ գյուղի №35 ընտրատեղամասում գրանցված է 958 ընտրող: Հանձնաժողովի 12 անդամներից ներկա էին 10-ը: Քվեարկության գործընթացը սկսվել էր ժամը 8:00-ին: Մինչեւ ժամը 10:00-ը քվեարկել էր 41 ընտրող: Ընտրատեղամասում կուսակցության ներկայացուցիչներն ու դիտորդները ավելի շատ էին, քան հանձնաժողովի անդամները՝ 14 հոգի:

Ժամը 9:33-ին (մոտավորապես), տարեց ընտրողը քվեարկել էր հին անձնագրով, որի ժամկետն անցել էր 2014 թվականին: Մեկ այլ տարեց ընտրողի ափին գրված էր 48, նա մտել էր ընտրատեղամաս 9:45 (մոտավորապես): Ընտրողը փորձում էր մուտք գործել տեղամաս քարոզչական գլխաշորով՝ 48 համարով: Վերահսկիչը թույլ չէր տվել նրա մուտք գործել, ասելով, որ հանի գլխաշորը և հետո մտնի, քանի որ դա քարոզչություն է եւ օրենքով արգելված է: