Օգոստոսի 11-ի գիշերը Նինոծմինդայի շրջանի Սաթխա գյուղում, գյուղի եկեղեցու մոտ ծեծկռտուք է տեղի ունեցել, սպանվել է երկու մարդ:
Ինչպես հաղորդում է Վրաստանի ՆԳՆ-ն, հանցագործությունը բացահայտվել է թարմ հետքերով: Հետաքննությունն իրականացվում է Վրաստանի Քրեական օրենսգրքի 108-րդ հոդվածով` «Կանխամտածված սպանություն»:
Սպանության դրդապատճառները, կասկածյալների և սպանության զենքերի մասին, Ներքին գործերի նախարարությունը տեղեկատվություն կտրամադրի ավելի ուշ:
Դեռ չհաստատված տեղեկությունների համաձայն, մահացածները տեղացիներ չեն, կասկածյալները 4-ն են:
Մեր լրագրողները աշխատում են հանցագործության վայրում` տեղեկատվության հստակեցման դեպքում, մենք ձեզ կտեղեկացնենք: