Նինոծմինդայի շրջանի Հեշտիա գյուղում հին տներից մեկում փոս կա։ Այս փոսի մասին նախկինում միայն ընտանիքի անդամներն են իմացել։ Գյուղացիները պատմում են, որ առաջին անգամ այստեղ մտնելուց մարդու կմախք և կարաս են հանել։
Կարասի բերանը փակված է եղել կենդանու կաշվով և ամրացված է եղել ձիու պոչի մազերով, իսկ մեջը լերդացած գինի է եղել։
Հեշտիայի փոսի մոտակա տարածքում, գյուղացիներից մեկը տուն կառուցելու ժամանակ հանդիպել է ստորգետնյա ուղուն։ Այսօր նրանց տան տակով ևս անցնում է այդ ճանապարհը։
Ստորգետնյա ճանապարհի մասին գյուղացիների մեկնաբանությունները տարբեր են, շատերը կարծում են, որ աղբյուրից ջուր բերելու համար անցուղի է եղել, որոշների կարծիքով ինքնապաշտպանության համար է եղել, բայց հստակ տեղեկություն ոչ ոք չգիտի։
Այս վայրը գյուղացիները «Հնություն» կամ «Քարե դար են անվանում»։ Տանը, որտեղ գտնվում է ստորգետնյա ճանապարհի մուտքը, այսօր ոչ ոք չի բնակվում, տանտերերը գյուղում չեն ապրում։ ՄԵզ հարևանուհին առաջնորդեց փոսի մոտ։ Նեղ անցքից փորձեցինք առաջանալ, մտնելով փոսի մեջ մեր դեմ երկու տարբեր ուղղություններով ճանապարհներ էին, որոնք հետզհետե նեղանում են հողի փլվելու պատճառով։
Սոնա Տոնականյան