Ախալքալաքի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել առ այն, թե ինչ միջոցառումներ են լինելու սեպտեմբերի 9-ին, քաղաքի օրվան նվիրված տոնակատարությանը:

Այսպիսով՝ առավոտից քաղաքի կենտրոնական այգին կզարդարվի։ Կկազմակերպվի ձեռագործ իրերի ու տեղական ապրանքների ցուցահանդես, ինչպես նաև ախալքալաքյան ուտեստների ցուցադրություն և համտես։ Տարբեր սպորտային մրցույթներ, կլինի ազգագրական անկյուն, մանկական ժամանցի անկյուններ, նաև պղպջակների շոու։ Իսկ երեխաներին տարբեր ֆիգուրներ կտրամադրեն գունավորելու համար։

Քաղաքի կենտրոնական այգում կտեղադրվի GIF և լուսանկարների նկարահանման և տպագրության մեքենա, որտեղ տոնակատարության մասնակիցները կարող են լուսանկարվել և ստանալ իրենց նկարները։ Ելույթ կունենա թմբկահարների խումբը։

Օրվա ընթացքում երեխաներին կզվարճացնեն անիմատորները։ Կանցկացվի տեղի համույթների մասնակցությամբ համերգ։ Իսկ երեկոյան ելույթ կունենա «Գիշերային շոու բենդը», որի ավարտին կլինի նաև դիսկոտեկ։

Քաղաքի օրվան նվիրված տոնակատարությունը կավարտվի գեղեցիկ հրավառությամբ։