Կանաչ դաշտերում արևից չորացած խոտը հնձում, հավաքում և տուն են տանում։ Անասնակերի հնձելու տարբեր տեսակներ և տեխնիկական հնարներ են գործածվում մեր առօրյայում։

qagh9

Կարծախցիներից շատերը ձեռքով են հնձում, քանի որ ոչ միշտ կարող են գումար ծախսել տեխնիկայով աշխատելու համար։ Ինչպես նշում են գյուղացիները գերանդիով հնձելը դժվար է, աշխատատար, բայց էժան։

քաղ

Այստեղ ամեն ինչ ձեռքով են անում։ Գերանդիով հնձում, փոցխ ու եղանով հավաքում, երկար ձողերի միջոցով բուլուլները տեղափոխում, ապա բեռնատարների կամ տրակտորների միջոցով հասցնում են տներ։ Այսօր քիչ են գերանդիով հունձ անողները։

qagh4

Սուլդայի բնակիչ Մուշեղը դաշտերն հնձում է էլեկտրական գերանդիով: Նա ոչ միայն սեփական դաշտերն է հնձում, այլ նաև համագյուղացիների, կամ այլ ցանկացողների: Հավաքած խոտի կեսը Մուշեղին է մնում, իսկ մյուս կեսը դաշտի տիրոջը։ 3 կով ունի և ասում է, որ մոտ 6տ խոտ է անհրաժեշտ ձմռանից գարուն հասնելու համար։

«Անցած տարվա համեմատ, խոտն ավելի շատ է և գինն էլ էժան։ Չնայած խոտ չեմ գնում, բայց գնողների համար ավելի ձեռնտու գին է», – ասում է Մուշեղը։

qagh 1

Վրաստանի գյուղատնտեսության նախարարության Ախալքալաքի տեղեկատվական և խորհրդատվական կենտրոնի առաջին կարգի մասնագետ Ռամազ Գոգոլաձեն նշում է, որ համեմատած նախորդ տարվա, այս տարի մեր տարածաշրջանում խոտի պակաս չկա, եղանակը բարենպաստ է եղել և հետևապես առատությունը բերում է նաև ցածր գին:

qagh3

Անասուններ շատ պահողները, կամ ֆերմաների տերերը խոտը հնձում են տրակտորներին ամրացվող հատուկ սարքերով։ Գյուղերից հեռու հողատարածքներում վրանների մեջ են ապրում և հունձն անում։ Այն մարդիկ, ովքեր հնձելու համար շատ հողատարածքներ ունեն, հաճախ են վաճառում հնձած խոտը։

qagh7

Որպես անասնակեր է օգտագործվում նաև գարու և ցորենի ցողունները։
«Դաշտային խոտի հետ համեմատած հացահատիկի բույսի ցողուններից ստացած անասնակերը ավելի էժան է և որակապես էլ զիջում է դաշտային խոտին, սակայն գրեթե բոլոր անասնապահերը դաշտային խոտի հետ զուգահեռ անասուններին կերակրում են հացահատիկների ցողուններով», – նշում է Վրաստանի գյուղատնտեսության նախարարության Ախալքալաքի տեղեկատվական և խորհրդատվական կենտրոնի առաջին կարգի մասնագետ Ռամազ Գոգոլաձեն:

qagh6

Սոնա Տոնականյան