Հուլիսի 1-ից, Վրաստանի կառավարության կողմից մշակված հակաճգնաժամային ծրագրի շրջանակներում, հողերի գրանցման համար անհրաժեշտ աերոնկարահանումը հնարավոր է անվճար դառնա:
Այս փուլում գրանցման ամբողջ ընթացակարգն անվճար է կատարվում, բացառությամբ՝ աերոնկարահանման: Այնուամենայնիվ, ինչպես մեզ հայտնեցին Արդարադատության տնից, հողամասերի գրանցումը շուտով կարող է դառնալ ամբողջովին անվճար:
«Այս պահին օդային լուսանկարումը վճարովի է: Սակայն մենք սպասում ենք հրահանգների, հնարավոր է հուլիսի 1-ից աերոնկարահանումը ևս անվճար լինի», – Jnews-ին հայտնեցին Արդարադատության տնից:
2020 թվականի հունվարից հողատարածքների գրանցման մասին օրենքում գործում է նոր կանոնակարգ, համաձայն որի՝ հնարավոր է դարձել հողամասերը գրանցել, եթե նույնիսկ դրանց փաստաթղթերը չկան: Սակայն քաղաքապետարանը նախ պետք է նույնականացնի հողատարածքը:
Համաձայն վերջին փոփոխությունների՝ հնարավոր է դարձել հողամասը գրանցել, եթե անձը չունի ոչ մի փաստաթուղթ, բայց նա այն ստացել է հողային բարեփոխումների ընթացքում և օգտագործում է: Եթե անձը ցանկանում է գրանցել հողամասը, բայց չունի փաստաթղթեր, ապա նա պետք է իրականացնի հողի օդային լուսանկարում և դիմի պետական ռեեստր: Դրանից հետո, ռեեստրը կսկսի փաստաթղթեր հավաքել արխիվներից:
Հիշեցնենք, որ Վրաստանը հողերի գրանցման պարզեցված ընթացակարգը գործարկել է 2016 թվականի օգոստոսի 1-ից: Այս գործընթացը մի քանի անգամ երկարացվել է, քանի որ շատ չգրանցված հողատարածքներ կան: «Հողատարծքի գրանցման մասին» օրենքում մի քանի անգամ փոփոխություններ են կատարվել և մի քանի անգամ հայտարարվել ակցիաներ:
Հարկ է նշել, որ Գյուղատնտեսության ոլորտին սուբսիդավորելու համար Վրաստանի կառավարության հակաճգնաժամային ծրագրի շրջանակներում Պետական սուբսիդիաներից կարող են օգտվել 0.25-ից 10 հեկտար հողատարածք ունեցող ֆերմերները:
Նրանք, ովքեր դեռ չեն գրանցել իրենց հողամասերը, կարող են նաև օգտվել պետական սուբսիդավորումից, բայց նրանք կարող են ծրագրին մասնակցելու համար հայտը ներկայացնել միայն հողը գրանցելուց մեկ ամիս հետո:
Գյուղի զարգացման ծրագիրը միտված է ֆերմերային տնտեսությունների զարգացմանը, որոնք տիրապետում են գրանցված հողամասերի: Հենց հողատարածքի գրանցումն է դառնալու օգնություն ցուցաբերելու հիմնական գործոնը:
Եթե հողը գրանցված չէ, արդյո՞ք հնարավոր է օգնություն ստանալ
Այսօր գործարկվել է ֆերմերների օժանդակության ծրագիրը