Եվրամիության և Ախալքալաքի տեղական զարգացման խմբի աջակցությամբ Կախեթիում կազմակերպվեց երիտասարդական ճամբար:
8
Ճամբարի շրջանակներում երիտասարդները ծանոթացան Կախեթի շրջանի պատմությանը, տեսան պատմամշակութային և հանգստյան վայրերը, իմացան շրջանի կրթական հաստատությունների ուսումնական ծրագրերի մասին, ուսումնասիրեցին շրջանի տեղական ավանդական ձեռագործության և վրացական խոհանոցի արվեստը: Հյուրընկալ ընտանիքի հետ պատրաստեցին տեղական ուտեստներ:
7
Երիտասարդները ծանոթացան տեղական զբոսաշրջության զարգացման միտումներին և բարելավված հաղորդակցության ուսուցման նորարարական մեթոդներին: Նշանավոր է այն, որ ճամբարականներին կախեթցի երիտասարդներն էին հյուրընկալում:

«Երիտասարդական նախաձեռնությունները նպաստում են միջտարածաշրջանային կապերի բարելավմանը, իսկ այս ակտիվությունները ճամբարի մասնակիցների ապագա զարգացման նախապայմանն են: Խմբակային աշխատանքների միջոցով երիտասարդները կկարողանան բարելավել հաղորդակցման ունակությունները և պահպանել կապերը ոչ միայն ճամբարում լինելիս, այլ նաև ճամբարից դուրս», – ասաց հոգեբան Մարիամ Դավիթաշվիլին:
2
Ճամբարի ընթացքում առանձնահատուկ ուշադրություն էր հատկացվել շրջանային զարգացման և զբոսաշրջության ուղղությամբ: Իսկ Կախեթի շրջանը տեղական զարգացման խմբի (LAG) կողմից հատուկ ընտրվեց, որպես զբոսաշրջային ծառայությունների արագ աճող և բարձր պոտենցիալ ունեցող շրջան: Երիտասարդներն այցելեցին հաջողված հյուրանոցային համալիրներ և զբոսաշրջիկների համար գրավիչ վայրեր: Հետաքրքիր դասախոսություն անցկացվեց զբոսաշրջության զարգացման վերաբերյալ:
6
«Մեր տարածաշրջանի համար զբոսաշրջության զարգացումը ռազմավարական նշանակություն ունի, իսկ նման դասախոսությունները օգնում են մեզ ավելի լավ ծանոթանանք հյուրընկլման ոլորտում առկա մարտահրվերների հետ», – նշեց Ախալքալաքի LAG-ի նախագահ Անուշ Գիլոյանը:
5
Սա Ախալքալաքի LAG-ի կողմից նախաձեռնած առաջին երիտասարդական ճամբարն է, նման ակտիվություններ ապագայում էլ է պլանավորվում:
1
«Գյուղի զարգացման նոր մոտեցման նպաստումը Ախալքալաքում» նախագիծն իրագործում է Վրաստանի հասարակական գործերի ինստիտուտի՝ գյուղատնտեսության զարգացման բաժինը՝ (GRDD/GIPA): Նախագծի գործընկերներն են՝ Mercy Corps-ը, ELVA–հասարակական ներգրավվածությունը և Արեւմտյան Կորկի զարգացման համագործակցությունը: Նախագիծը ֆինանսավորվել է` Եվրամիության Վրաստանի գյուղատնտեսության զարգացման հարեւանական նախագծի (ENPARD)-ի շրջանակներում: Հավելյալ տեղեկություններ կարող եք ստանալ հետեւյալ հղումով՝ www.akhalkalakilag.ge