Ախալքալաքի Սակրեբուլոյի Գենդերային հավասարության խորհուրդը սկսեց համագործակցել շրջանի կրթական հաստատությունների հետ:
Այսօր, հուլիսի 31-ին, ժամը 10-ին Ախալքալաքի Սակրեբուլոյում կայացավ Գենդերային հավասարության խորհրդի հանդիպումը մանկապարտեզների, դպրոցների, թանգարանների, և որոշ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:
Ըստ Սեդա Մելքումյանի, ով բացեց այսօրվա հանդիպումը` Գենդերային հավասարության խորհուրդը պետք է աշխատի Ախալքալաքի շրջանի կրթական հաստատություններում գենդերային հավասարության ուսումնասիրմամբ ու առաջարկությունների մշակմամբ:
«Նախադպրոցական, արտադպրոցական և դպրոցական կրթության բնագավառում մեր ունեցած բոլոր խնդիրների մասին տեղեկատվություն հավաքելով, մենք կկարողանանք առաջարկություններ ներկայացնել առաջիկայում Վրաստանի խորհրդարանին գենդերային հավասարության Խորհրդին: Բոլոր համայնքներում կան նմանատիպ խորհուրդներ», – իր ելույթում ասաց Սեդա Մելքումյանը:
Խորհրդի ներկայացուցիչները խնդրեցին հավաքվածներին տրամադրել տվյալներ այն մասին, թե որքան են տղաներ ու աղջիկներ են հաճախում դպրոց, ինչպես նաև վաղ ամուսնությունների, հաշմանդամություն ունեցող երեխաների, բռնության ենթարկված երեխաների և միայնակ տարեցների մասին:
Ախալքալաքի շրջանի Կանանց խորհուրդը ձևավորվել է այս տարի: Խորհուրդը բաղկացած է 7 անդամից: Այն ստեղծվել է 2 ամիս առաջ, նախագահն է Սակրեբուլոյի նախագահ Նաիրի Իրիցյանը: Սակրեբուլոյի պատգամավոր Սեդա Մելքումյանը փոխնախագահն է: Խորհրդի կամզմում է ընդգրկված կին պատգամավոր Արմինե Մինասյանը, երկու մասնագետն` բժիշկ Հակոբ Չախմախչյանը ու իրավաբան Սիփան Շիպակցյանը, ովքեր նույնպես Սակրեբուլոյի պատգամավորներ են: Խորհուրդը ներառում է ոչ կառավարական կազմակերպությունները ներկայացնող Ջեներա Պետրոսյանը: Պետք է նշել, որ Ջեներա Պետրոսյանը աշխատում է Ախալքալաքի Սակրեբուլոյում:
Քրիստինե Մարաբյան