Նախատեսված վերականգնման աշխատանքների հետ կապված, վաղը՝ հուլիսի 31-ին, Ախալքալաքում և գյուղերում նախատեսվում է սահմանափակել էլեկտրաէներգիայի մատակարարումը:
«Energo Pro Georgia» ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 31-ին շրջանում, նախատեսված, կանխարգելիչ աշխատանքների համար անջատվելու է էլեկտրաէներգիայի մատակարարումը:
Անջատումները կլինեն հետևյալ ժամանակացույցով:
Ժամը 11: 00-ից 19: 30-ն ընկած ժամանակահատվածում էլեկտրաէներգիայի մատակարարումը կդադարեցվի Տուրցխ, Բուռնուշեթ, Ղոդոլար և Լոմատուրցխ գյուղերի 710 բաժանորդների մոտ:
Առավոտյան ժամը 12: 00-ից մինչ 13: 30-ն Խանդո, Ազավրեթ, Ալաստան, Վարևան և մի քանի այլ գյուղերի 1 357 բաժանորդների մոտ:
Ժամը 13: 00-ից մինչ 15: 00-ն էլեկտրականությունը կանջատեն Ախալքալաքի Ազատություն, Նալբանդյան, Թամար Թագոուհի, Ռուսթավելի, Դեմիրճյան փողոցների և այլ հարակից փողոցների շուրջ 3573 բաժանորդի մոտ:
Շուշան Շիրինյան