Վրաստանի խորհրդարանի առաջին փոխխոսնակ Թամար Չուգաշվիլիի խոսքերով, կառավարության նորացված կազմը վստահություն ձեռք բերելու համար կներկայացվի խորհրդարանին, հավանաբար հուլիսի 11-ին:
Ինչպես լրագրողներին հայտարարեց Չուգաշվիլին, մինչ այդ կանցկացվեն խորհրդակցություններ վարչապետի հետ: Կառավարության անձնական կազմի մասին այս փուլում Չուգաշվիլին չի կարող որևէ բան ասել:
Միևնույն ժամանակ, արդեն որոշվել է, որ հուլիսի 14-ին տեղի կունենա Վրաստանի խորհրդարանի արտահերթ նիստ:
Հիշեցնենք, որ Մամուկա Բախտաձեի վարչապետ ընտրվելուց հետո ձևավորեց նախարարների նոր կաբինետ: