«Վրացական երազանք – ժողովրդավարական Վրաստան» քաղաքական միավորումը սկսում է մեծամասնական խորհրդարանական թեկնածուների ներկայացումը: Ախալքալաքում և Նինոծմինդայում իրենց թեկնածուի ներկայացումը տեղի կունենա սեպտեմբերի 14-ին:
«Վրացական երազանքն» այսօրվանից սկսել է շրջաններում ներկայացնել մեծամասնական պատգամավորների թեկնածուներին: Ախալքալաք-Նինոծմինդա ընտրատարածքից մեծամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածու՝ Սամվել Մանուկյանի պաշտոնական ներկայացումը տեղի կունենա սեպտեմբերի 14-ին: Ախալքալաքում և Նինոծմինդայում ներկայացումը տեղի կունենա նույն օրը:
Այսօր՝ օգոստոսի 10-ին, իշխող կուսակցությունը ներկայացման գործընթացը սկսել է Կախեթիից: Թելավիում Իրակլի Քադագիշվիլին առաջադրվել է որպես մեծամասնական պատգամավորի թեկնածու: Առաջադրմանը մասնակցել են «Վրացական երազանքի» գլխավոր քարտուղար Կախա Կալաձեն, վարչապետ Գիորգի Գախարիան, քաղաքական քարտուղար Իրակլի Ղարիբաշվիլին և կուսակցության այլ առաջնորդներ: