Կրթության և գիտության նախարար Միխեիլ Չխենկելիի հրամանով հաստատվել է վաղ և նախադպրոցական մանկավարժների մասնագիտական զարգացման դասընթացների մոդուլը: Ինչպես հրամանագրում է նշված, նախատեսված է դաստիարակ-մանկավարժների վերապատրաստում և մասնագիտական զարգացում:
Դասընթաց-մոդուլը բաղկացած է 33 նստաշրջանից, յուրաքանչյուր նստաշրջանի տևողությունը 2 ժամ է։ Դրա հետ մեկտեղ, հրամանագրում նշված է, որ դասընթացները կգնահատվեն 100 բալային սիստեմով, որի հաջողությամբ հանձնելու համար դաստիարակ-մանկավարժները պետք է հավաքեն 100-ից 60 բալ։ Բացի այդ, դասընթացներին պետք է մասնակցեն ոչ պակաս քան 80%։ Այդ ամենից հետո էլ մասնակիցները կստանան համապատասխան վկայական դասընթացին մասնակցելու համար։
Ընթացիկ տարվա ընթացքում ամբողջ Վրաստանից 600 դաստիարակ-մանկավարժ պետք է մասնակցի դասընթաց-մոդուլին։