Վրաստանի կրթության և գիտության նախարարության նախաձեռնությամբ մեկնարկում է հանրակրթական դպրոցների տնօրենի թեկնածուների ատեստավորման գործընթացը։ Ատեստավորմանը կարող են մասնակցել բարձրագույն կրթություն ունեցող Վրաստանի քաղաքացիները, ովքեր առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ ունեն։

Տնօրենի հավաստագրումը ներառում է երկու փուլ՝ թեստավորում և հարցազրույց:

Հավաստագրման համար դիմորդների գրանցումը հնարավոր կլինի 2022 թվականի հոկտեմբերի 24-ից մինչև դեկտեմբերի 4-ը՝ հետևյալ հղումով:

2020 թվականին հայտարարված տնօրենների թեկնածուների ընտրության մրցույթի շրջանակներում արդեն գրանցված անձինք վերագրանցման կարիք չունեն։

Տնօրենության համար դիմորդների քննական ծրագիրը և թեստային նմուշները հասանելի կլինեն կայքում հոկտեմբերի 24-ից:

Արդեն հոկտեմբերի 26-ից տնօրեն դառնալ ցանկացողները հնարավորություն կունենան https://el.ge կայքում վեբինարի տեսքով խորհրդատվություն ստանալ հետևյալ թեմաներով.

  • դպրոցի տնօրենի չափորոշիչ,
  • կրթության որակի կառավարման մեխանիզմներ,
  • դպրոցի ռազմավարական պլանավորում և զարգացում,
  • դպրոցական ուսումնական պլանի մշակում,
  • դպրոցական ուսումնական ծրագրի իրականացում, աշակերտակենտրոն գործընթաց,
  • դպրոցական ուսումնական պլանի մոնիտորինգ և գնահատում,
  • մարդկային ռեսուրսների կառավարում և զարգացում,
  • մարդկանց և գործընթացների անվտանգություն,
  • նյութական և ֆինանսական ռեսուրսների կառավարում,
  • տեղեկատվական ռեսուրսներ և ռազմավարական հաղորդակցություն,
  • տշակերտների իրավունքների պաշտպանություն և նրանց աջակցության միջոցառումներ,
  • դպրոցական մշակույթի ձևավորում։

2022 թվականի հոկտեմբերի 30-ից մինչև դեկտեմբերի 16-ը պարբերաբար կանցկացվեն տեղեկատվական հանդիպումներ, որտեղ շահագրգիռ կողմերը կստանան համապարփակ տեղեկատվություն իրենց հետաքրքրող հարցերի վերաբերյալ։

Վրաստանի կրթության և գիտության նախարարության առաջնահերթություններից է բարձր որակավորում ունեցող և արժանի կադրերի ներգրավումը դպրոցի տնօրենի պաշտոնում՝ առողջ մրցակցության պայմաններում։ Այս ուղղությամբ վերջին տարիներին մի շարք կարևոր քայլեր են ձեռնարկվել։