Բուլղարիայում կայանալիք Նեստիայի արվեստի միջազգային «Սեւ ծովի հատիկներն արեւոտ լողափում» փառատոնին մասնակցել է «Ջավախք» ժողովրդական երգի և պարի համույթը և վերադարձել հաղթանակներով ու «Գրան Պրի»-ով:

javakhq ansable

Փառատոնը կայացել է Բուլղարիայում հունիսի 21-ից 25-ը։ «Ջավախք» համույթը Ախալքալաքից մեկնել էր 36 հոգով: Դեպի Բուլղարիա ուղևորվող թիմում ներգրավված են եղել մասնակիցներ Ջավախքի 9 գյուղերից և Ախալքալաքից: Բուլղարիայում եղել են Նեսբր, Սոլնեչնո բերեգ, Բուրգաս և Սանտ-Վլաս քաղաքներում։ Ելույթներով հանդես են եկել Սոլնեչնո Բերեգում և Սանտ-Վլասում: Փառատոնի հանդիսատեսին «Ջավախք»-ը ներկայացել է չորս հայկական և մեկ վրացական պարով:

ensamble javakhq

«Ջավախք» համույթի պատանիները աչքի են ընկել փառատոնի ընթացքում ցուցաբերած մի շարք ակտիվություններով: Համույթը փառատոնից վերադարձել է «Գրան Պրի» մրցանակով, որը թիմինն էր, իսկ խմբի որոշ մասնակիցներ աչքի են ընկել նաև որպես անհատ կատարողներ, «Բուլղարական պար» անվանակարգում համույթի պարողները վաստակել են առաջին և երկրորդ հորիզոնականները, լավագույնն է ճանաչվել նաև «Ջավախք» համույթի տարազը:

taraz

«Մեր հիմնական խնդիրները ֆինանսական էին, սակայն Ախալքալաքի քաղաքապետարանի, ՋԱՀ-ի և այլ աջակիցների շնորհիվ, մեր ուղևորությունն իրագործվեց: Ամեն ինչ լավ էր կազմակերպված, թե փառատոնի մշակութային մասը, թե կազմակերպչական մասը: Երեխաներին բացի համերգներից գրավում էր նաև ժամանցը և կազմակերպիչների հյուրընկալությունը: Բացասականը միայն այն էր, որ ճանապարհն էր երկար և չկարողացանք հանդիպել Բուլղարիայի հայ համայնքի հետ»,- մեզ հետ զրույցում ասաց «Ջավախք» ժողովրդական երգի և պարի համույթի ղեկավար Ալիկ Քսպոյանը:

suita taraz

Համույթը Բուլղարիայից բերել է ոչ միայն մրցանակներ ու պատվոգրեր, այլ նաև շնորհակալագրական նամակ Ախալքալաքի քաղաքապետի անունով: Համույթի ղեկավարը կարծում է, որ Բուլղարիայում կազմակերպվող փառատոնի հետ խմբի համագործակցությունը շարունակական կլինի:

Սոնա Տոնականյան