Վերջին զարգացումների ֆոնին Վրաստանում խստացվում են դպրոցական էքսկուրսիաներ կազմակերպելու կանոնները: Այս մասին հայտարարել է ԿԳ փոխնախարար Լիա Գիգաուրին:
Կրթության և գիտության նախարարությունը մի շարք կարգավորումներ է ընդունել: Մեծ նշանակություն կտրվի դպրոցական էքսկուրսիաներին, որպես կրթության կարևոր բաղկացուցիչ մաս: Համապատասխանաբար, նախարարությունը կշարունակի բազմաթիվ ծրագրեր իրականացնել այս ուղղությամբ: Միաժամանակ խստացնելով անվտանգության կանոնները:
Նոր մոտեցման համաձայն` դպրոցները պարտավոր են վարորդից պահանջել վարորդական իրավունքը և փոխադրամիջոցի տեխնիկական վիճակի մասին հավաստող փաստաթղթերը: Ինչպես նաև, եթե ծնողի նախաձեռնությամբ էքսկուրսիա է կազմակերպվում, ապա պարտադիր դպրոցը պետք է տեղեկացված լինի այդ մասին: Այսուհետ պարտադիր է, որ էքսկուրսանտներին ուղեկցի առաջին բշժկական օգնություն ցուցաբերող մեկ անձ, ով համապատասխան կուրս որակավորում ունի:
Այսօրվա դրությամբ վերոնշյալ կարգավորումները տարածվում են ինչպես մասնավոր և պետական դպրոցների, այնպես էլ մյուս կրթական հաստատությունների վրա:
Այս կարգավորումները չեն ազդում դպրոցների սահմաններից դուրս կազմակերպվող էքսկուրսիաներին:
Հիշեցնենք, որ միկրոավտոբուսի վթարը, որում դպրոցականներ էին, տեղի ունեցավ հունիսի 9-ի առավոտյան, Գոմբորի անցակետում, Թելավի քաղաքապետարան (Կախեթի շրջանի) Թեթրի-Ծղլեբի գյուղի մոտակայքում: Թբիլիսիի №175 հանրակրթական դպրոցի 6-րդ դասարանի աշակերտներ ու ծնողները էքսկուրսիա էին գնում: