Այսօր ժամը 20:00-ի սահմաններում Նինոծմինդայում ուժեղ կարկուտ է տեղացել, որը շարունակվել է մոտավոր 15 րոպե։
Նինոծմինդայի քաղաքապետ Անիվարդ Մոսոյանն ասել է, որ ոչ միայն քաղաքն է վնաս կրել, այլ նաև Մեծ Խանչալի, Փոքր Խանչալի և Կաթնատու գյուղերը։
«Կարտոֆիլի ցանքատարածությունները, բանջարեղեններն ու մրգատու ծառերն են վնասվել։ Կարկուտը դադարեց, սակայն հիմա ուժեղ անձրև է սկսվել քաղաքում»,- ասել է Անիվարդ Մոսոյանը։
Տեսանյութը՝ Փարվանա TV-ի