Հասարակություն 13 Մարտի, 2022 • Նինոծմինդա-Ծալկա ճանապարհին երթեւեկությունը սահմանափակ է

Վրաստանի Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհների դեպարտամենտի հաղորդմամբ, դժվար օդերևութաբանական պայմանների, ուժեղ քամու, սահմանափակ տեսանելիության պատճառով, Պարծխիսի-Մանգլիսի-Ծալկա-Նինոծմինդա միջպետական ավտոճանապարհի 94-կմ -ից 110 կմ (Փարավանի լեռնանցք) հատվածում, բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունն արգելված է։ Ճանապարհի մնացած հատվածն ազատ է։

Շրջակա միջավայրի ազգային գործակալության տվյալներով, վաղվանից հանրապետության ողջ տարածքում սաստիկ ցրտահարություններ են սկսվելու։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝