Նինոծմինդա-Սաթխա ավտոճանապարհին տեղի  է ունեցել վթար ՝   երկու LADA NIVA- ի և երկու OPEL մակնիշի ավտոմեքենաների մասնակցությամբ: Չորս վիրավոր տեղափոխվել են հիվանդանոց, նրանց  վիճակը գնահատվում է նորմալ:

Նինոծմինդայի հիվանդանոցից հաղորդել են, որ տուժածները կոտրվածքներ ու վնասվածքներ   ունեն:

Ավտովթարը տեղի է ունեցել ճանապարհի անտեսանելիության և մերկասառույցի պատճառով:

Ներկայումս Նինոծմինդա-Սաթխա ավտոճանապարհը արգելափակված է, այնտեղ առաջացել են խցանումներ  :

Վրաստանի ՆԳՆ-ն հետաքննություն է վարում քրեական օրենսգրքի 276-րդ հոդվածի համաձայն: «Ճանապարհային երթևեկության անվտանգության   կամ տրանսպորտի շահագործման կանոնների խախտում» (առողջությանը պատճառելով ոչ այդքան լուրջ   կամ լուրջ վնաս կամ նշանակալի վնաս):

Լուսանկարը և տեղեկատվությունը Ռադիո NOR- ից