Նոր աշխարհաքաղաքական իրավիճակի, Վրաստանի ուղղության մասին, հարևան երկրների ազդեցության և բազմաթիվ այլ թեմաների մասին Jnews-ը զրուցեց Միացյալ Նահանգներում Վրաստանի նախկին դեսպան, քաղաքագետ Արչիլ Գեգեշիձեի հետ:

ԱՄՆ-ում ընտրություններից հետո ի հայտ են գալիս աշխարհաքաղաքական նոր ուրվագծեր: Հասկանալի է դառնում գլոբալ քաղաքականությունը փոփվում է: Որտե՞ղ է տեսնում Վրաստանը իր տեղը:

– Ես կարծում եմ, որ Վրաստանը պետք է լինի այնտեղ, որտեղ որ է: Ես նկատի ունեմ Վրաստանը պետք է կառուցի իր արտաքին քաղաքականության վեկտորը, հիմնված այն արժեքային համակարգի վրա, որը անկախության այս բոլոր 25 տարիների ընթացքում ստեղծել է: Իսկ արժեհամակարգը, այն լիբերալ-դեմոկրատական է: Մենք ուզում ենք լինել ժողովրդավարական երկիր, ուժեղ ժողովրդավարական ինստիտուտներով: Շատ բան է արվում դրա համար և շատ ավելին մնում է անել:

Վրաստանը հիմա գտնվում է շատ հետաքրքիր պրոցեսում, որը կոչվում է ասոցիացիայի օրակարգ, այսինքն, մենք Եվրամիության հետ ստորագրել ենք Ասոցացման համաձայնագիր, սույն համաձայնագրի շրջանակներում, մենք իրականացնում ենք ասոցիացիայի օրակարգ, որը ենթադրում է մի քանի տարի անց ավելի ճշգրիտ 2027-28 թթ.-ին Եվրամիության և հարակից հաստատությունների իրավական շրջանակի գրեթե 80%-ի ընդունում:

Եթե ​​մենք այս ընթացքում 10 տարի անց, կհասնենք ներմուծման այդպիսի աստիճանի, այսպես ասած եվրոպական արժեքների և հաստատությունների, այդ դեպքում Վրաստանը կլինի եվրոպականացված երկիր` մարդու իրավունքների, սեփականության իրավունքների, ազատության պատշաճ մակարդակով, այդ թվում նաև հավասար տեղափոխության և այլն: Պարզապես բաց է մնում հարցը քաղաքական իմաստով թե, որ դաշինքում կամ միության մեջ կլինի Վրաստանը:

Ներկայում, որ երկրի ազդեցությունն է ամենից շատ զգացվում Վրաստանում:

– Դա կախված է նրանից, թե ինչ չափանիշով ես չափել կախվածության կամ ազդեցության աստիճանը: Օրինակ, Ռուսաստանում են ապրում գրեթե մեկ միլիոն մեր նախկին հայրենակիցներ, ովքեր 90-ականներին լքել են Վրաստանը, տեղափոխվելով հիմնականում Ռուսաստան: Սա շատ կարևոր գործոն է, որը դարձնում է մեզ Ռուսաստանի հետ հարաբերություններում նրանից կախվածության մեջ: Ինչու, քանի որ նրանք մեր նախկին համաքաղաքացիներն են, մենք ցանկանում ենք, նրանց բարեկեցությունը, ուզում ենք, որ պահպանեն կապերը իրենց հայրենիքի հետ, ժամանեն, ներդրումներ կատարեն: Սա շատ կարևոր գործոն է:

Երկրորդ գործոնն այն է, որ Ռուսաստանը մեր հարևանն է և մենք չենք կարող անտարբեր լինել այն պրոցեսներին, որոնք տեղի են ունենում այնտեղ: Մենք կցանկանայինք, որ մեր ամենամեծ հյուսիսային հարևանը լիներ նույնպիսի ժողովրդավարական պետություն, ինչպիսին մենք ձգտում ենք, որպեսզի այդ հարաբերությունները լինեն իսկապես իրավահավասար:

Ինչ վերաբերում է Թուրքիային, ապա անկախացումից հետո նոր դարաշրջանում, մենք միշտ կառուցել ենք շատ բարեկամական հարաբերություններ մոտիկ հարևանների հետ: Մի ժամանակ, երբ Վրաստանի համար շատ դժվար էր 90-ականների սկզբին, և դրանից հետո Թուրքիան օգնեց մեզ և դրամաշնորհներով և տեխնիկական աջակցությամբ և այլն, և այլն: Մենք կառուցել ենք մեր հարաբերությունները մտերմության և բարեկամության հիմքի վրա, հետո մենք միասնական իրականացրեցինք էներգետիկ միջանցքի նախագծեր: Մենք դարձանք ռազմավարական գործընկերներ: Վերջին տարիներին, խորացել են շփումները Աջարիայի հետ, որտեղ զգացվում է մտերմությունը Թուրքիայի հետ: Թուրքիան Վրաստանի հիմնական առևտրային գործընկերներից մեկն է: Հիմնական ներդրողներից մեկը: Շատ դժվար է համեմատել Ռուսաստանին և Թուրքիային: Երկու հարևաններն էլ շատ կարևոր են Վրաստանի համար, և մենք կցանկանայինք, որ միշտ խաղաղություն լիներ, որպեսզի այդ երկրներում կայունություն լիներ և միշտ գերակշռեր ժողովրդավարական վերափոխման ոգին:

Հնարավոր է արդյոք ձեր ցանկությունների կատարումը վերոնշյալ երկրներում առկա իշխանությունների ներքո:

– Շատերը հարցնում են, ուր է գնում Թուրքիան այս պահին, իհարկե, որոշ պրոցեսներ, որոնք այժմ տեղի են ունենում Թուրքիայում տագնապի տեղիք են տալիս: Ես կարծում եմ, որ Ռուսաստանում ոչ պակաս նշանակալի բացասական պրոցեսներ են ընթանում, բայց նորից, այն բանից ելնելով, որ մենք Վրաստանի քաղաքացիներս, պետք է լինենք և ենք մեծ լավատեսներ, քան վատատեսներ, հույս ունենք, որ այնտեղ առողջ գործընթացները կգերակայեն:

Ռուսաստանի ազդեցությունից խուսափելու նպատակով, Վրաստանը հրաժարվեց ռուսական գազից և «Գազպրոմից»: Սակայն ադրբեջանցի լրագրող Աֆղան Մուխտարլիի միջադեպից հետո, պարզ դարձավ, որ ադրբեջանական «Սոկարի» ազդեցությունը զգալի է …

– «Սոկարի» օրինակը որոշակի հատվածում վերաբերում է մենաշնորհի հարցին: Մենաշնորհը, եթե դա անբնական է, ոչ թե առողջ տնտեսական զարգացող: Բայց, եթե «Սոկարը» հաջողության է հասնում իր բիզնես մրցակցության շրջանակներում, ապա դա նշանակում է, որ ընկերությունն այն վաստակել է:

Ինչ վերաբերում է Ադրբեջանի քաղաքացու հարցին, եթե դա ճիշտ է, և այդ անձի կալանավորման և Ադրբեջանին փոխանցման մեջ ներգրավված են իշխանությունները, ապա դրան պետք է նայել երկու կողմից: Մի կողմից, եթե որևէ իրավական բազա գոյություն ունի այն առումով, որ կա պարտականություն, պաշտոնական համաձայնություն ադրբեջանական կողմի հետ, և պարտականության ադրբեջանական կողմի պաշտոնական պահանջ մարդուն տեղափոխելու կապակցությամբ, ապա դա տեղի է ունենում այդ իրավական բազայից: Եվ երկրորդ` բարոյական տեսանկյունից, թե որքանով է դա արդարացված:

Ինչ վերաբերում է երկրորդ հարցին, ապա ես կարծում եմ, որ դա ճիշտ չէ: Եթե մեր հետախուզական գործակալությունները ներգրավված են եղել այս ամենում, և եթե այս ամենն անցկացվել է մարդու իրավունքների խախտման կարգով կամ այլ օրենքներով, ապա դա շատ վատ է:

Քրիստինե Մարաբյան