Ծրագրավորող Ռուդոլֆ Երեմյանը դասընթաց վարեց Ախալքալաքում ծրագրավորմամբ հետաքրքրվող պատանիների համար:
Ծրագրավորման մեջ հաջողությունների հասած Ռուդոլֆը Ախալքալաքի պատանիներին ծանոթացրեց ծրագրավորման հիմունքներին, ինչպես ձեռք բերել հիմնարար գիտելիքներ այս ասպարեզում և դառնալ պրոֆեսիոնալ ծրագրավորող:
«Սկիզբը դատարկ էջ է և մի քանի հազարավոր նշաններից հետո ստեղծվում է թվային գործ, ծրագիր, որը աշխարհն ավելի լավն է դարձնում։ Ծրագրեր գրելիս անընդհատ պետք է փորձես մարդկանց կյանքը ավելի հեշտացնել: Ծրագրավորողի մասնագիտությունը այն եզակի մասնագիտություններից մեկն է, որ պարտադիր չէ նստել գրասենյակում, դուք կարող եք ճամփորդել, աշխարհ տեսնել և ինչու ոչ գումար աշխատել»,- ասաց Մեքենայական ուսուցման ինժեներ Ռուդոլֆ Երեմյանը։
Ծրագրավորմամբ հետաքրքրվող և այս ասպարեզում որոշակի ճանապարհ անցած պատանիները ուշադրությամբ լսելուց հետո սկսեցին իրենց հետաքրքրող հարցադրումներն անել: Ռուդոլֆի խոսքերով, շատ լավ է, որ երեխաներն ակտիվ են և առանց կաշկանդվելու հարցեր են տալիս:
Թրեյնինգն իրականություն դարձավ Open Borders հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ ու աջակցությամբ:
Աղունիկ Այվազյան