Վրաստանի Կրթության և գիտության նախարար Միխեիլ Չխենկելին հայտարարել է, որ խոշոր քաղաքներում՝ Թբիլիսի, Ռուսթավի, Քութաիսի և Զուգդիդի բարձրագույն և միջին մասնագիտական հաստատություններում ուսումնական գործընթացը կշարունակվի հեռավար ռեժիմով:
Նախարար Չխենկելիի խոսքով, ուսումնական գործընթացը լսարաններում շարունակելու վերաբերյալ որոշումը հայտնի կդառնա առաջիկայում:
«Ինչ վերաբերում է բարձրագույն և միջին մասնագիտական հաստատություններին, ապա հեռավար կրթությունը կշարունակվի Թբիլիսիում, Ռուսթավիում, Քութայիսիում և Զուգդիդիում: Բնականաբար, Աջարիայում հեռավար ռեժիմը կպահպանվի բոլոր հաստատություններում: Ելնելով համավարակի հետ համակերպվելու ընթացքից բարձրագույն և միջին մասնագիտական հաստատություններում ուսուցումը լսարաններում շարունակելու վերաբերյալ որոշումը կհրապարակվի առաջիկայում»,- հայտարարել է նախարարը: