Վրաստանի Կրթության և գիտության նախարարությունը սահմանել է դպրոցի ուսուցիչների աշխատավարձի նվազագույն գումարը։ Հրամանում գրանցված փոփոխությունները կգործեն հոկտեմբերի 1-ից։
Ուսուցչի մասնագիտական և կարիերայի առաջխաղացման համար բարձրացնում է կրթության ոլորտի աշխատակիցների աշխատավարձերը: Ըստ այդմ՝ ավագ ուսուցիչների աշխատավարձի հավելումը կկազմի 470 լարի, առաջատար ուսուցիչներինը՝ 850 լարի, իսկ մենթորի կարգավիճակ ունեցող ուսուցիչներինը՝ 1150 լարի։
Նույն հրամանով կկարգավորվի նաև լրիվ դրույքից ավելի դասաժամ ունեցող ուսուցիչների շաբաթական դասավանդած դասաժամերի համար լրացուցիչ հավելման կանոնը․ պաշտոնապես լրիվ դրույքով ուսուցչի աշխատավարձը կկազմի 18 դասաժամ։ Իսկ այն ուսուցիչները, ովքեր շաբաթական 19 դասաժամից մինչև 25 կդասավանդեն, յուրաքանչյուր ժամի համար կստանան հավելավճար։
Այն ուսուցիչները, ովքեր դասավանդում են Վրաստանի պատմություն, աշխարհագրություն, ոչ վրացալեզու դպրոցներում՝ վրաց լեզու և գրականություն (որպես օտար լեզու), հավելավճարի տեսքով կստանան 141․75 լարի։ Նույնչափ հավելավճար կստանան նաև դասղեկները։
Աշխատավարձային հավելումների և այլ հավելումների հետ միասին, հոկտեմբերի մեկից, ավագ ուսուցչի աշխատավարձը կլինի 1 011 լարի, առաջատար ուսուցիչներինը՝ 1435 լարի, իսկ մենթոր ուսուցիչները կստանան 1745 լարի։
Ուսուցիչներից բացի, կավելանա նաև դպրոցի տնօրենների և վարչության ներկայացուցիչների աշխատավարձերը՝ միջին հաշվով 20%-ով։ Իսկ դպրոցներում անվտանգության համար պատասխանատու անձանց աշխատավարձի հավելավճարը կկազմի 125 լարի, իսկ մանդատուրների վարձատրումը կավելանա 250 լարիով։