Այսօր կարկուտ է տեղացել Գանձայի գյուղական համայնքում: Սոցիալական ցանցերում տեղադրված լուսանկարներում երևում է, թե ինչպես են ցանքատարածությունները սառցե գնդերով ծածկվել:

Մեր տեղեկություններում կարկտահարվել են, մասնավորապես՝ Փոկա, Գանձա և Սաղամո գյուղերը: Կարկուտը վնասել է հացահատիկային և այլ մշակաբույսեր: Վնասի չափերը դեռևս հայտնի չէ:

grad 1

Լուսանկարները Հայաստան Իսպիրյանի էջից:
Այս մասին հայտնում է Nor ռադիոն