Օմբուդսմենը կասկածում է, որ երեխաները Նինոծմինդայի մանկատուն են ընդունվել օրենքի շրջանցմամբ: Ըստ պաշտոնական փաստաթղթերի՝ 2016-ից հետո մանկատունը չի ընդունել նոր երեխաներ, բայց կադրերից երեւում է, որ կան նաեւ փոքրիկ երեխաներ:

Նինո Լոմջարիան ասում է, որ մանկատանը գրանցված են երեխաներ, որոնց մասին Խնամակալության պետական ծառայությունը տեղեկություն չի տիրապետել:

Հաստատությունում գրանցվել են երեխաները, ովքեր հաշվառման մեջ չեն, որոնց մասին Խնամակալության գործակալությունը տեղեկատվություն չի ունեցել, և, համապատասխանաբար, նրանք գրանցված չեն եղել: Ինչպես հայտնի է, այն ժամանակահատվածում, երբ ականատեսը նշում է այս երեխաների գրանցման ամսաթիվը, պետական խնամքի հաստատության սոցիալական աշխատողը ընդհանրապես չէր կարող այնտեղ հայտնվել: Այս ամենը կասկածի տակ է դնում այն փաստը, որ երեխաները գրանցվել են հաստատությունում այնպես, որ պետությունը տեղեկություն չունի այդ երեխաների գոյության մասին և, համապատասխանաբար, նրանց կարիքները, ամենայն հավանականությամբ, անտեսվել են, ասում է Նինո Լոմջարիան: