Դիլիսկա գյուղի ազատ ոճի ըմբշամարտի մարզիկները Թբիլիսիում անցկացված մրցաշարից վերադարձել են հաղթանակներով:
Ապրիլի 27-ից 29-ը Թբիլիսիում անցկացվեց միջազգային սպորտի վարպետ Նոդար Բեկուրաշվիլիի անվան թվով 11-րդ ազատ ոճի ըմբշամարտի հուշամրցաշարը, որին մասնակցում էին 2004-2005 թվականներին ծնված պատանիները:
Հուշամրցաշարի նպատակն էր Վրաստանի տարբեր շրջանների պատանիների միջև զարգացնել ընկերական հարաբերությունները, ըմբշամարտն ու մոտիվացիա առաջացնել այս սպորտաձևի նկատմամբ:
Դիլիսկայի ազատ ոճի ըմբշամարտի սաները մրցաշարից վերադարձել են հաղթական տրամադրությամբ ու ոգևորությամբ:
Գևորգ Գաբրիելյանը գրավել է առաջին հորիզոնական, Վանիկ Ղազարյանը՝ 2-րդ տեղ, իսկ Ժորա Եզոյանը՝ 3-րդ տեղ: