Բաթումիում շարունակվում է բռնցքամարտի առաջնությունը, որին մասնակցում են ախալքալաքցի 11 մարզիկներ։ Երիտասարդական խմբից 3 մարզիկներ արդեն դուրս են եկել եզրափակիչ, և ևս 5 բռնցքամարտիկներ այսօր կմրցեն մեծահասակների կատեգորիայում՝ եզրափակիչ փուլ անցնելու համար։

Այսօր՝ մրցումային չորրորդ օրը, եզրափակչի ուղեգրի համար պայքարում են կիսաեզրափակիչի 8 մասնակիցները։ Մրցաշարային օրվա առաջին կեսի արդյունքներով երիտասարդների տարիքային կարգում Գոռ Այվազյանը, Պավլիկ Եղոյանը և Սամվել Ղազարյանը պարտության մատնեցին իրենց մրցակիցներին և դուրս եկան եզրափակիչ։ Վաղը նրանք կպայքարեն առաջին տեղերի համար։

Երեկոյան ժամը 17:00-ից հետո կկայանան մեծահասակների տարիքային կարգի մարզիկների մենամարտերը, որոնց թվում կլինեն Արմեն Գրիգորյանը, Արտյուշ Գոմցյանը, Արշակ Էլիզբարյանը, Արամ Խռիկյանը և Արտյոմ Յորդանյանը։ Երիտասարդների կատեգորիայում երկու, իսկ մեծահասակներից մեկ մարզիկ պարտություն է կրել:

Մենամարտերը ուղիղ եթերում կարելի է դիտել Վրաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջում՝ այս հղումով.

Հիշեցնենք, որ հունվարի 30-ից փետրվարի 4-ը Վրաստանում անցկացվում է բռնցքամարտի առաջնություն, որին մասնակցում են նաև ախալքալաքցի մարզիկներ: