Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր պաշտոնական էջում հրապարակել է Ախալքալաքում նվեր ստացած շան լուսանկարը և գրել՝ «չգիտեմ անունն ինչ դնեմ: Շնորհակալություն Ախալքալաք»:
Մայիսի 31-ին Ախալքալաք կատարած պաշտոանական այցի ժամանակ Փաշինյանին ախալքալաքցիները շուն նվիրեցին. «Պարոն Փաշինյան, սա ձեր առանձնատան համար է»:
ՀՀ վարչապետի հրապարակած շան լուսանկարն արդեն հազարավոր մարդիկ են տեսել: Փաշինյանի ֆեյսբուքյան էջի հետևողները ակտիվ քննարկում են, թե շանն ինչ անուն տան: Կարծինքները տարբեր են: Օգտատերերի մեծ մասը Վարչապետին առաջարկում է շան անունը Դուխով դնել:
Ֆեյսբուքյան օգտատրերը գրում են. «Ախալքալաքցիք դուխով են ու անվախ: Ձեր դուխովը եկել է մեր Ախալքալաքից ու այդ սիմվոլը կլինի, այդ փոքրիկ շնիկը, որը վախ չի ունենա գիշատիչների հայաթում ձեզ դուխով ծառայելու»:
«Լավ բարի, արծվի պես հզոր վարչապետին կսազի Բազե անունով շուն ունենալ»:
«Մարկ դրեք, ի պատիվ Ցուկենբերգի: Իր ստեղծած ֆեյսբույքի շնորհիվ թաֆշյա հեղափոխությունը այսքան լավ ստացվեց և այսօր էլ նույն ֆեյսբուքի շնորհիվ կարողանում ենք կապ պահպանել»
«Դուխով, Դուխով վազի մոտս, Դուխով հաչա, Դուխով նստի… շունն էլ կխառնվի իրար մի տեսակ»: