Տրկնայում երկար տարիներ խմում են ջրհորի ջուրը, տեղական իշխանությունը խոստանում է, որ այս տարի կլուծի գյուղի խմելու ջրի հարցը:

Ախալքալաքի շրջանի Տրկնա գյուղում ապրում է 26 ընտանիք։ Այստեղ ոչ դպրոց կա, ոչ խանութ։ Երեխաները գյուղ Զակի հանրային դպրոց են հաճախում, սակայն բնակիչները այդ ամենը փոքր խնդիր են համարում այն փաստի համեմատ, որ խմելու ջուր չունեն, ջրհորներից են օգտվում։

kextot jur trkna

Գյուղում ամեն ընտանիք ունի իր ջրհորը, սարդոստայն պատած ջրհորից բնակիչները ջուր հանելուց փառք են տալիս Աստծուն, որ գոնե այդ հնարավորությունն ունեն, ընդհանրապես առանց ջուր չեն մնում։

trkna

“Ունենք շատ խնդիրներ, օրինակ ճանապարհները, կարտոֆիլի իրացումը, սակայն մեր հիմնական խնդիրն խմելու ջուրն է”, – ասաց Տրկա գյուղի բնակիչ Նատաշան։

Գյուղում զբաղվում են հողագործությամբ և անասնապահությամբ, սակայն կարտոֆիլի իրացման խնդիրը հանգեցրել է այն եզրակացությանը, որ դրանից էլ օգուտ չունեն։

“Կարտոֆիլը մնացել է պահեստներում, 10 թեթրի են տալիս, ինչ իմաստ որ ցանում ենք”, – ասաց գյուղի երիտասարդներից մեկը։

Գյուղի երիտասարդներն արտագնա աշխատանքի են գնում Ռուսաստանի Դաշնություն, այստեղ չունենալով եկամտի աղբյուր։

Քաղաքապետարանից տեղեկացանք, որ Տրկնա գյուղի համար այս տարի անցկացնելու են ջրագից և նախնական 73 000 լարի է հաշվառված դրա համար։

“Նախնական 73 000 լարի է հաշվառված Տրկնայում ջուր հասցնելու համար, սակայն սպասում ենք որպեսզի հաստատեն, այնուհետև կհրապարակվի տենդեր-մրցույթը և հաղթողը կսկսի աշխատանքները”, – ասաց Ախալքալաքի քաղաքապետարանի էկոնոմիկայի և պլանավորման բաժնի մասնագետ Սամվել Մուրադյանը։

Գայանե Ակոջյան