Ախալքալաքի շրջանի Մեծ Խորենիա գյուղում՝ կամրջի հարևանությամբ տեղադրված թվով երեք աղբամանները քիչ են, դրանք շատ արագ լցվում են և օրերով չեն դատարկվում:

«Գյուղում չկան աղբամաններ, հավաքում ենք աղբը և տանում մինչև կամրջի մոտ, որտեղ տեղադրված են աղբամանները, բայց հաճախ դրանք լիքն են լինում աղբով: Լինում է մինչև Փոքր Խորենիա կամ Ախալքալաք ենք հասնում աղբը թափելու համար: Աղբամանները քիչ են, դրանք շուտ-շուտ են լցվում, լինում է, որ 3-4 օր չեն դատարկում, այդ պատճառով տհաճ հոտ է տարածվում», – ասում է գյուղի բնակիչներից մեկը:

xorenya musrr

Ախալքալաքի Սպասարկման կենտրոնի տնօրեն Մխիթար Ռստակյանի խոսքով, այսօր պետք է աղբամանները դատարկեին, բայց աղբահան մեքենայի անսարքության պատճառով հետաձգվել է: Նրա խոսքով, ամեն երկու օրը մեկ աղբանները դատարկվում են:

Խորենիա գյուղի բնակիչ Շահեն Գևորգյանն էլ ասում է, որ աղբամանները լիքն են լինում դրա համար մարդիկ աղբը աղբամանների կողքին են դնում, որն էլ իր հերթին այլ խնդիր է առաջացնում՝ թափառող շներն ու քամին անխնա տարածում են աղբը:

xorenya musr

Ախալքալաքի Սպասարկման կենտրոնից հայտնում են, որ այս պահին աղբամաններ չունեն, որպեսզի դրանց թիվը Խորենիայում ավելացնեն: