Մայիսի 28-ի առավոտյան Ախալքալաքի Թուրքիային սահմանամերձ գյուղերի բնակիչները փակել էին միջպետական նշանակության ճանապահը և իշխանություններից պահանջում էին ամրացնել սահմանը: Տեղական իշխանությունների հետ բանակցությունների արդյունքում կողմերը համաձայնության եկան մինչև հունիսի մեկը ոչ մի գործողություն չձեռնարկել:

Երկու օր առաջ գիշերը Սուլդա գյուղի վերևում գտնվող արոտավայրերից 65 գլուխ անասուն են գողացել: Մայիսի 26-ի գշիրեը, լույս 27-ի առավոտ սարերում, երբ Սագառեջոյից հովիվները քնած են եղել զինված մարդիկ գողացել են 65 գլուխ անասուն: Արթուն է եղել 8 հոգուց միայն մեկը, ում ձեռքերն ու ոտքերը կապել, բերանը կապել են: Գողության մասին մյուսները գլխի են ընկել դեպքից մոտ մեկուկես ժամ հետո:

«26-27 գիշերը, մոտավոր ժամը 12 անց 30-ի սահմաններում, երեք կամ չորս զինված անձիք են եղել, որոնք թուրքերեն են խոսել: Նրանք ձիերով են եղել: Կապել են հովիվի բերանը, որտքերն ու ձեռքերը, ժամուկես հետո հասկացանք ու սահմանապահներին տեղեկացրինք, բայց արդեն ուշ էր», – պատմեց սագառեջոցի Գեորգի Կելվիշվիլին, ով վրաններ է խփել սարերում և իր անասուններին է արածեցնում:

4

Ջավախքի սահմանամերձ գյուղերում անասունների մեծաքանակ գողություն է կատարվում սկսած 2008 թվականից: Մենք պաշտոնական հարցում ենք հղել Ներքին գործերի նախարարությանը կոնկրետ ճշտելու թե գողության քանի դեպք է արձանագրվել և կոնկրետ քանի գլուխ անասուն են գողացել սկսած 2008 թվականից:

Սուլդա գյուղի բնակիչները, որոնք առավոտից Վրաստան-Թուրքիա պետական նշանակության ճանապարհն էին փակել, պատմում են, որ առաջին անգամ իրենց գյուղից անասուն են գողացել 10 տարի առաջ և մինչև օրս ժամանակ առ ժամանակ կրկնվում են գողության դեպքերը: Թուրքիային սահմանամերձ գյուղերի բնակիչները այսօր սարսափած են: Նրանք գիշեր թե ցերեկ չեն կարողանում հանգիստ քնել, ովովհետև ամեն վայրկյան սպասում են, որ իրենց տուն կմտնեն և կվնասեն ընտանիքի անդամներին:

«2008 թվին առաջին անգամ մեր գյուղից տարան, եթե չեմ սխալվում 40 անասուն, հետո հարևան գյուղից, Կարծախից, ու մնացած գյուղերից, մինչև հիմա ոչ մի դեպք չի բացահայտվել, մենք չգիտենք իրականում ովքեր են տանում, թուրքերը, թե ուրիշները: Մի քանի ամիս առաջ Դադեշից գողացան տեսեք նորից կրկնվեց, մենք չենք ուզում կրկնություն, սահմանը փակելու հետ մենք մեծ խնդիր չունենք, կարող ենք բացել և մեքենաները անցնեն, սա ուղղակի միջոց է ուշադրություն հրավիրելու, կապ հաստատելու իշխանությունների հետ: Մենք պատասխան ենք ուզում», – ասաց բողոքականներից մեկը:

2

Բողոքի ակցիային էին միացել Սուլդա, Դադեշ, Բոզալի, Խավեթ, Կարծախ գյուղերի բնակիչները: Բնակիչները սահմանապահներին չեն վստահում, նրանց խոսքերով վերջիններս միայն քնում են, այդ իսկ պատճառով էլ սահմանի վերահսկողությունը բացիթողի վիճակում է գտնվում: Բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում են, որ իրենց գյուղի զորակոչիկները ծառայություն անցկացնեն հենց «Կարծախի» վրաց-թուրքական սահմանային անցակետում, որպեսզի իրենք կարողանան գիշերները հանգիստ քնել:

Sulda

«Այսօր մենք պետության պաշտպանությունն ենք խնդրում, լրացուցիչ սահմանապահներ ենք խնդրում: Ինչու մենք չենք կարող հանգիստ սահմանն անցնել, իսկ Թուրքիայից գալիս գողություն են անում առանց որևէ մի վայրկյան վարանելու»,- ասում են բողոքի ակցիայի մասնակիցները:

Սահմանամերձ գյուղերի բնակիչները, որոնք շուրջ երկու ժամ փակ պահեցին Վրաստանից Թուրքիա տանող ճանապարհը, գոհ են տեղի ոստիականության աշխատանքից:

«Մենք արդեն չենք վախենում անասունների համար, այլ մեր ընտանիքների անդամների համար: Պատկերացրեք զոր ու գիշերը ոստիկանությունը հսկում է, սահման կա ու էլի 70 մալ գողացան, տարան: Մենք ինչ երաշխիք ունենք, որ մեզ չեն սպանի: Ոստիկանները գյուղը շատ լավ հսկեցին, գյուղից չկարողացան, բարձրացան սարեր արոտավայրից տարան», – ասում է գյուղի մասնագետ Մեծո Ափոյանը:

Դեպքի վայր եկան Ախալքալաքի տեղական իշխանության ներկայացուցիչները: Նրանք նախ լսեցին բողոքող մարդկանց, ապա առաջարկեցին բացել ճանապարհը և բողոքի ոչ մի գործողություն չիրականացնել մինչև հունիսի մեկը:

texakan

«Մենք ժամանակ ենք խնդրում, ձեր պահանջն արդարացի է: Ես ձեր աչքերի մեջ սարսափ եմ տեսնում, հասկանում եմ, որ երբ հարցը վերաբերում է մարդու ընտանիքին, այդ ժամանակ նա ամեն ինչի պատրաստ է: Ես խոստանում եմ ձեր բողոքը ներկայացնել նախագահին, վարչապետին, մեր բարձրագույն իշխանություններին, հենց վաղը ես հանդիպումներ կանցկացնեմ Թբիլիսիում և ամսի 1-ին կհանդիպենք», – Սուլդա գյուղում հայտարարեց Խորհրդարանի պատգամավոր Հենզել Մկոյանը:

Նշենք, որ մայիսի 25-ին Սուլդա գյուղի բնակիչները հավաքվել էին Ախալքալաքի քաղաքապետարանում և իշխանություններից պահանջում էին ապահովել իրենց անվտանգությունը:

Ներքոնշյալ նյութերից կարող եք ծանոթանալ Ախալքալաքի սահմանամերձ գյուղերում խոշոր եղջերավոր անասունների գողության դեպքերին.

Նորից գողություն, Սուլդա գյուղում վախեցած են

Դադեշցիները պահանջում են ապահով սահման

«Մենք պաշտպանված չենք, մենք վախենում ենք մեր կյանքի համար»

Գողացել են անասունները. հետքերը տանում են Թուրքիա

Աղունիկ Այվազյան